Դանիական «Ֆեա Թրիզ» հիմնադրամը, որն արդեն 15 տարի է՝ Ռաճայում սոցիալական ծրագրեր է իրականացնում, «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման պատճառով այլևս չի կարողանա Օնիում երեխաների համար անվճար ատամնաբուժարան կլինիկա բացել։ Հիմնադրամի հիմնադիր Մարիանե Բոլսը պարզաբանում է, որ պետական կառույցների հետ համագործակցության համար այլևս տեղ չի մնացել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին, Ֆեա Թրիզ հիմնադրամի կողմից Օնիի մունիցիպալիտետի քաղաքապետարանին ներկայացված երեխաների համար անվճար ատամնաբուժական կլինիկայի նախագծի առաջարկը, որը ներառում էր Ֆեա Թրիզ հիմնադրամի, Օնիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և Օնիի հանրակրթական դպրոցի համագործակցությունը, այս պահին պետք է ետ կանչենք: Նախագիծը ետ կանչելու պատճառը Վրաստանի կառավարության կողմից արտաքին ազդեցության թափանցիկության մասին նոր ընդունված օրենքն է»,- գրել է Մարիանե Բոլսին՝ Օնիի քաղաքապետ Սերգո Խիդեշելիին ուղղված նամակում։
Նա բացատրում է, որ նոր օրենքը լուրջ մարտահրավեր է նետում կազմակերպությանը, քանի որ պահանջում է գրանցվել որպես «օտարերկրյա շահերի կրող»։
«Մեր կազմակերպությունն իր հիմնադրման օրվանից իրականացնում է սոցիալական և կրթական ծրագրեր՝ ուղղված Ռաճայի բնակչության լավագույն շահերին։ Ըստ այդմ, մենք չենք համարում, որ մեր կազմակերպությունը պետք է լինի օտարերկրյա շահեր կրողների ռեգիստրում։
Նոր օրենքով մեզ սպասվում են տուգանքներ և ֆինանսական դժվարություններ: Ելնելով այս իրավիճակից՝ պետական կառույցների հետ համագործակցության տեղ այլևս չկա։ Բացի այդ, մենք չենք կարող լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնել և ներդրումներ կատարել նոր սոցիալական ծրագրերում, քանի դեռ մեր ընթացիկ նախագծերը նույնպես վտանգված են նոր ընդունված օրենքի պատճառով։
Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի մեծամասնական պատգամավոր պարոն Գոչա Էնուքիձեի հետ հանդիպելու մեր բազմաթիվ փորձերը՝ քննարկելու վերոհիշյալ օրենքի բացասական ազդեցությունը Ռաճայի բնակչության վրա, ավարտվեցին ապարդյուն։ Մենք շատ ենք ցավում, որ այս օրենքի պատճառով առաջինը տուժեցին Ռաճայում ապրող երեխաները»,- գրում է Մարիանե Բոլսը` նշելով, որ առկա իրավական և սպասվող ֆինանսական սահմանափակումների պատճառով կազմակերպության համար անհնար է շարունակել նախագիծը։
Հիմնադրամը հուսով է, որ շուտով Վրաստան կվերադառնա բարենպաստ օրենսդրական դաշտ ոչ կառավարական հատվածի համար, և նրանք հնարավորություն կունենան շարունակել հասարակությանը բարիք բերող նախագծերը։
«Ֆեա Թրիզ» հիմնադրամը 2009 թվականից աշխատում է Վրաստանի ամենաաղքատ և ամենաանապահով շրջաններից մեկում՝ Ռաճայում։ Կազմակերպությունը 2016 թվականին Ամբրոլաուրիում բացել է եվրոպական չափանիշների ատամնաբուժական կլինիկա, որը ամբողջովին անվճար սպասարկում է 2-ից 18 տարեկան երեխաներին և դեռահասներին։ Բացի այդ, 2021 թվականից «Ֆեա Թրիզը» Ռաճայում ֆինանսավորում է դպրոցն ավարտած երիտասարդներին, որոնք սովորում են տարբեր բուհերում։ Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ։
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն և վերջնականապես հաստատել է այն։ Վետոն շրջանցելուն կողմ է քվեարկել 84 պատգամավոր, այդ թվում՝ «Վրացական երազանքից» Ռաճա-Լեչխում-Սվանեթիի մեծամասնական պատգամավոր Գոչա Էնուքիձեն։ Հասարակական կազմակերպություններն ասում են, որ ռուսական օրենքը կմնա թղթի կտոր, որին չեն ենթարկվելու։