Այսօր ոստիկանությունը մուտք է գործել «գործակալների մասին» ռուսական օրենքին դեմ գովազդային, ստեղծագործական գործակալություններ և տեսաարտադրող ընկերություններ։ Խուզարկվում են գրասենյակները։ Ձերբակալվել է «Լիմոն» տեսաարտադրող ընկերության տնօրեն Գիորգի Օքմելաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«Լիմոն» ընկերության աշխատակիցների խոսքով՝ ոստիկաններն իրենց չեն բացատրել խուզարկության պատճառը, միայն ներկայացրել են օրդերը։
«Լիմոն» ՍՊԸ-ն վիրտուալ արտադրության զարգացման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար ֆինանսավորում է ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID)։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Գիորգի Օքմելաշվիլին մայիսի 13-ին Թբիլիսիում խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ֆիզիկական բռնության է ենթարկել ՆԳՆ աշխատակիցներին։ Մասնավորապես, ակցիայի ժամանակ ձերբակալվածն արմունկով ու բռունցքով հարվածել է ոստիկաններին ու վնասել դեմքը։
«Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով կատարվում է քննություն, որը վերաբերում է ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանի վրա հարձակում գործելուն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը մտել է «Էդբլեքսի», «Օգիլվի», «Հոլի Մոտորս», «Բեթերֆլայ», «Էդ Գիքս» գործակալություններ։
Մայիսի 2-ին ստեղծագործական արդյունաբերության ներկայացուցիչները բոյկոտ են հայտարարել բոլոր գործարարներին և իրենց հիմնած բոլոր ընկերություններին, որոնք սատարում են ռուսական օրենքը։ Այդ ընկերություններն են՝ Արքի, CELFIE, Wissol, Wendy's, Dunkin', Smart, Subway, Georgian Manganese, Mildian, Այ Ջի Դեվելոպմենտ, VR Հոլդնին, KTW, Սպիտակ քառակուսի, Անագի, Օրբի:
«Մենք չենք համագործակցելու այս ապրանքանիշերի հետ։ Մեր ռեսուրսները չեն օգտագործվի կոլաբորացիոնիստ գործարարների և նրանց ընկերությունների համար»,- ասվում է գործակալությունների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել են՝ ADHD, ABK, Betterfly, Enkeny Films, JWT Metro, Leavingstone, Maverik, Playmakers, Redberry, Socialsharks, Q&A, Quick, Watergunz, Windfor's.
«Վրացական երազանքը» մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ 84 կողմ, 30 դեմ ձայներով ընդունել է ռուսական օրենքը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի ռուսական օրենքի վրա։ Նախագահը դրա համար երկշաբաթյա ժամկետ ունի՝ մինչև մայիսի 28-ը։ «Վրացական երազանքը» կարող է հաղթահարել նախագահի վետոն։
Մեկ ամիս շարունակ Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։ Հատուկ ջոկատայիններն ու ոստիկանությունը բազմիցս ցրել են խաղաղ ցուցարարներին։ Ձերբակալվել են ակցիաների հարյուրից ավելի մասնակիցներ։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները դաժան ծեծի են ենթարկել ցույցի մասնակից պատգամավորներ Ալեքսանդրե Էլիսաշվիլիին և Լևան Խաբեիշվիլիին, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Քացարավային և այլոց։ Անհայտ անձինք, որոնք մինչ այժմ չեն ձերբակալվել, հարձակվել են ընդդեմ ռուսական օրենքի անցկացվող ակցիաների մի շարք մասնակիցների վրա և մարմնական բազմաթիվ վնասվածքներ պատճառել։
