Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է 141 մլն ռուբլու (գրեթե 1․6 մլն դոլարի) չափով օկուպացված Աբխազիային տրամադրվելիք ֆինանսավորումը։ Այս մասին Աբխազիայի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է դե ֆակտո հանրապետության ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան։ Այս գումարով պետք է վճարվեր սոցիալական աշխատողների՝ բժիշկների, ուսուցիչների, այսպես կոչված ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 6 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
Դե ֆակտո նախարարի խոսքով՝ ռուսական կողմը սահմանափակել է ֆինանսական օգնությունը Աբխազիային, քանի որ չեն կատարվել աբխազական օրենսդրության և ռուսական օրենսդրության ներդաշնակեցման ծրագրի պայմանները։ Մասնավորապես, մինչև օգոստոսի 1-ը Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանը պետք է վավերացներ Ռուսաստանի իրավաբանական անձանց կողմից Աբխազիայի տարածքում ներդրումային նախագծերի իրականացման, ինչպես նաև տնտեսական նախագծերի վերաբերյալ արբիտրաժային որոշումների ճանաչման/կատարման մասին համաձայնագրերը։
«Նման իրավիճակն այս տարի առաջինը չէ։ Ես ուզում եմ օրինակ բերել։ Մասնավորապես, ներդաշնակեցման ծրագրի համաձայն՝ «Քաղաքացիների սոցիալական ծառայությունների մասին» օրենքի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի հուլիսը։ Հուլիս ամսին մենք դիմում ենք ներկայացրել աշխատողների կատեգորիայի աշխատավարձերի ֆինանսավորման վերաբերյալ, սակայն օրենքը ժամանակին չընդունվելու պատճառով հուլիս ամսվա նույն ծավալի ֆինանսավորումը` 141 մլն ռուբլի, դադարեցվել է։ Հուլիսի 30-ին օրենքն ընդունվեց, և այս ֆինանսական օգնությունը վերականգնվեց։ Նման իրավիճակ է հիմա»,- ասել է Դելբան։
Նա հույս է հայտնել, որ իրավիճակը կփոխվի, և ժամանակին ռուսական ֆինանսական օգնությունը կստանան։ Վլադիմիր Դելբայի խոսքով՝ Աբխազիայի բյուջեն կկարողանա փակել սեպտեմբերի ծախսերը, սակայն «մոտակա ժամանակաշրջաններում դա բավականին բարդ է լինելու»։
Այս թեմային արձագանքել է Ռուսաստանի Պետխորհրդի (Դումա) ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով՝ Աբխազիայի «խորհրդարանում» կան մարդիկ, ովքեր փորձում են փչացնել Ռուսաստանի և Աբխազիայի հարաբերությունները։
«Աբխազիայի խորհրդարանը բավական երկար ժամանակ խուսափել է օրենսդրության ներդաշնակեցման հետ կապված խոստումների կատարումից։ Օրինակ, այն չի ճանաչում արբիտրաժային տրիբունալների իրավասությունը: Այս հարցով փաստաթուղթը խորհրդարանում է, բայց պատգամավորները որոշումներ չեն կայացնում պոպուլիստական տրամադրությունների և Ռուսաստանի դեմ կասկածների արշավի ազդեցության տակ, որը վարում են ոմանք, այդ թվում՝ պատգամավորները։ ...
Աբխազական բլոգոսֆերայում օտարերկրյա դրամաշնորհների և երրորդ հատվածի բոլոր տեսակի կազմակերպությունների ազդեցությամբ արշավ է ընթանում, որը կոչված է ճեղք մտցնել Ռուսաստանի և Աբխազիայի հարաբերություններում: Այս կերպարների մասին հայտնի է։ Նրանցից ոմանք պատգամավորներ են։ Նրանք մեծամասնություն չեն ներկայացնում, բայց կարծես թե ազդում են մեծամասնության տրամադրությունների վրա, իսկ մեծամասնությունը կամք չի ցուցաբերում ու գնում է հոսքի հետ։ Ինձ թվում է, որ այս դեպքում այս որոշումը նպատակ ունի նրանց ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նրանց վերաբերմունքը մեր բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,- ասել է Զատուլինը։
Մինչ ռուսական օգնության դադարեցումը, սոցցանցում տարածվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի և Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հանդիպման արձանագրությունը, համաձայն որի ռուսական կողմը պահանջում է ընդունել այսպես կոչված ապարտամենտների մասին օրենքի նախագիծը և սպառնում է ՌԴ քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր դեմ են արտահայտվում դրան։
Այս թեմայով՝
Սերգեյ Շամբայի խոսքով՝ Ռուսաստանը սկսել է պատժամիջոցներ կիրառել Աբխազիայի նկատմամբ