Ռուսական ռազմական դատարանը Ուկրաինայում կռվող «Վրացական ազգային լեգեոնը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։ Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) հայտնել է, որ Լեգեոնը ստեղծվել է 2014 թվականին «Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի հովանավորության ներքո» և հանդիսանում է ամենամեծ զինված կազմավորումը, որը հավաքագրվել է «ազգային նշանների» հիման վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Լեգեոնի անդամները մասնակցում են ռազմական գործողություններին Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև մասնակցում են դիվերսիոն և ահաբեկչական հարձակումների կազմակերպմանը Ռուսաստանի տարածքում, զինվորականների խոշտանգումներին և քաղաքացիական անձանց սպանությանը», - ասվում է FSB-ի հայտարարության մեջ։
Անվտանգության դաշնային ծառայությունը նշում է, որ այսուհետ Լեգեոնի անդամների «հանցավոր գործողությունների որակումը» հնարավոր կլինի նաև ահաբեկչական հանցագործության հոդվածներով։
«Վրացական լեգեոնը» ստեղծվել է 2014 թվականին որպես կամավորական գումարտակ, իսկ 2016 թվականից դարձել՝ Ուկրաինայի զինված ուժերի մաս։ Այն գլխավորում է Մամուկա Մամուլաշվիլին։
Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Մամուկա Մամուլաշվիլիի նկատմամբ։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է Ուկրաինայի տարածքում զինված կազմավորում ստեղծելու և ղեկավարելու մեջ՝ Վրաստանի առնվազն 24 քաղաքացու ներգրավելով «Վրացական լեգեոնի» և ուկրաինական այլ զինված կազմավորումների գործունեությանը, ինչպես նաև ատելություն սերմանելու մեջ։ Փետրվարի վերջին Մոսկվայի դատարանը Մամուկա Մամուլաշվիլիին որպես խափանման միջոց հեռակա ազատազրկման է դատապարտել։ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել «Վրացական լեգեոնի» այլ անդամների ևս։
Երեկ՝ հունիսի 13-ին, Մամուկա Մամուլաշվիլին հայտնել է, որ մի քանի ամիս առաջ արդեն երրորդ անգամ է թունավորվել, ինչի վերաբերյալ Ուկրաինայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
«Սակայն, հավանաբար, բավականին դժվար կլինի պարզել, թե ով է դա արել։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանի հանձնարարությամբ մի շարք վրացիներ որպես նորակոչիկներ են ուղարկվում «Վրացական լեգեոն», և, ամենայն հավանականությամբ, դա արվել է նրանց կողմից։ Ես չեմ բացառում, որ Վրաստանի կառավարությունը, որն այսօր համագործակցում է Ռուսաստանի հետ, ուղարկում է մարդկանց, որոնց հանձնարարված է նման բան անել»,- ասել է Մամուլաշվիլին։
2023 թվականի աշնանը Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Մամուկա Մամուլաշվիլիին նշել էր այն անձանց թվում, ովքեր իբր ծրագրել էին ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ կազմակերպել Վրաստանում։ ՊԱԾ-ը դա հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել։
