«Ռուսաստանի չեմպիոնը` Վրաստանի նախագահի թեկնածու»,- ռուսական լրատվամիջոցները գրում են Կավելաշվիլիի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսական լրատվամիջոցներն արձագանքում են «Վրացական երազանքի» կողմից Միխեիլ Կավելաշվիլիին որպես Վրաստանի նախագահի թեկնածու առաջադրելուն ու շեշտում, որ նա Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոններից է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

1995 թվականին Կավելաշվիլին, ով այն ժամանակ հանդես էր գալիս Վլադիկավկազի թիմում, ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում։

«Ռուսաստանի ֆուտբոլի չեմպիոն Միխեիլ Կավելաշվիլին դարձել է Վրաստանի նախագահի թեկնածու։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Կավելաշվիլին 53 տարեկան է։ 1995 թվականի մրցաշրջանում նա Վլադիկավկազի «Սպարտակ-Ալանիայի» կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն»,- գրված է սպորտային հեռուստատեսության «Матч ТВ»-ի կայքում։

«Խաղադրույքը՝ հակաարևմտյանի վրա. Ռուսաստանի չեմպիոնը ցանկանում է լինել Վրաստանի նախագահ»,- այս վերնագրով հոդված է հրապարակում «Ռիա Նովոստի» պետական ​​լրատվական գործակալությունը։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Եվրո-2024-ում ձեռք բերած հաջողությունից հետո Վրաստանում ֆուտբոլիստները դարձել են ազգային հերոսներ, այդ իսկ պատճառով «զարմանալի չէ, որ իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», ընտրել է Կավելաշվիլիին որպես նախագահի թեկնածու։

«2016 թվականին նա պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանքից», սակայն 2022 թվականին մի քանի պատգամավորների հետ լքել է կուսակցությունը և հիմնել «Ժողովրդի ուժ» հասարակական կազմակերպությունը, որը հետագայում վերածվել է կուսակցության։ Դա միայն դեմարշ չէր՝ անցնելով ընդդիմություն։ Պարզապես իշխող կուսակցության ներկայացուցիչներին երբեմն չէր հաջողվում քննադատել արևմտյան քաղաքական գործիչներին ու պետական ​​պաշտոնյաներին, «Ժողովրդի ուժը» ի սկզբանե բնութագրվում էր խիստ հակաարևմտյան հռետորաբանությամբ»,- ասվում է հոդվածում։

«Ռիա Նովոստին» նաև հարցազրույց է հրապարակել Վլադիկավկազի «Ալանիայի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևի հետ։ Գազաևը Միխեիլ Կավելաշվիլիին բնութագրում է որպես Վրաստանի հայրենասեր և ասում, որ նա ճիշտ ընտրություն է երկրի համար։

«Ես լավ ճանաչում եմ Միխեիլ Կավելաշվիլիին, և որպես մարդ, նրան կարող եմ բնութագրել միայն լավագույն կողմից։ Նա ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ է։ «Ալանիայում» նա մեծ ներդրում ունեցավ, որ մեր թիմը դառնա Ռուսաստանի չեմպիոն։

Ցանկանում եմ շնորհավորել նրան երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ, իմ կարծիքով դա շատ ճիշտ ընտրություն է։ Վստահ եմ, որ քաղաքականության մեջ նա իրեն դրսևորելու է որպես Վրաստանի իսկական հայրենասեր»,- ասել է Գազաևը։

Միխեիլ Կավելաշվիլին կլինի «Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն՝ նախկին ֆուտբոլիստ, 2016-2024 թվականներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, հակաարևմտյան ուղերձներով աչքի ընկնող «Ժողովրդի ուժի » առաջնորդներից մեկը։ Այս որոշման մասին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է նոյեմբերի 27-ին իշխող կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։ Իվանիշվիլիի խոսքով՝ Կավելաշվիլիի ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունը և սկզբունքներին հավատարմությունը «հատկապես առանձնացնում են նրան»։ «Իր բնույթով, եթե կուզեք՝ իր հաբիտուսով, նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է»,- ասել է նա՝ ներկայացնելով Կավելաշվիլիին։

Վրաստանի ապագա վեցերորդ նախագահը բարձրագույն կրթություն չունի։ Այդ պատճառով Միխեիլ Կավելաշվիլին 2015 թվականին չի կարողացել առաջադրվել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այն ժամանակ նա ասում էր, որ Խորհրդային Միության ժամանակ «ֆուտբոլիստի համար բարձրագույն կրթություն ստանալն անհնար էր»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):