Պատվիրակության հետ օկուպացված Աբխազիա է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ և 2012-2020 թվականների էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Նա եղել է Գագրայում և Բիճվինթայում, այցելել Սոխումիի օդանավակայան, որից հետո հանդիպել է դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 5 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 6 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
Ռուսաստանի կառավարական պատվիրակությունն այցելել է Բիճվինթայում գտնվող տարածքը, որտեղ մինչև 2026 թվականը նախատեսվում է բացել «Մոսկվա Ռեզորթ» հյուրանոցային համալիրը` 46,5 հեկտար տարածքով։ Նախագծի արժեքը 31 միլիարդ ռուբլի է։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Մոսկվա Ռեզորթ» հյուրանոցի հատվածում կկառուցվի 450 համար և երկարաժամկետ վարձակալության 2334 ապարտամենտ։ Հյուրանոցային համալիրի տարածքը կունենա երկու կիլոմետրանոց լողափ։ Ըստ ռուս ներդրողների՝ այն տարեկան ընդունելու է ավելի քան 200 հազար զբոսաշրջիկի։
Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել Ասլան Բժանիային Աբխազիա հրավիրելու համար, իսկ Բժանիան նշել է, որ Աբխազիայի ղեկավարությունն ու քաղաքացիները մեծ հույսեր են կապում նրա այցի հետ։
«Աբխազիան, Սոխումին մեր ռազմավարական գործընկերն է ինչպես արտաքին քաղաքական գործունեության, այնպես էլ առևտրատնտեսական համագործակցության զարգացման առումով։ Ռուսաստանը նպաստում է Աբխազիայում ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը և ֆինանսական կայունությանը։ Մեր առևտրատնտեսական շրջանառությունն ավելանում է՝ նախորդ տարի այն աճել է 73 տոկոսով։ Կարծում եմ, որ սա սահմանը չէ, քանի որ տարբեր ուղղություններով մեծ ներուժ կա. առաջին հերթին զբոսաշրջությունն է, նոր նախագծերը, որոնք կարող են իրականացվել զբոսաշրջիկներին գրավելու համար, և օդանավակայանի աշխատանքի վերականգնումն է զբոսաշրջային հոսքն ապահովելու համար»,- ասել է Նովակը այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիայի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է «միջկառավարական համաձայնագիր» ստորագրել Սոխումիի միջազգային օդանավակայանի վերականգնման վերաբերյալ։
Ռուսական պատվիրակության կազմում են եղել․ Իգոր Մասլովը՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային հարաբերությունների հարցերով, Դիմիտրի Վոլվաչ՝ Տնտեսական զարգացման փոխնախարար, Եվգենի Գրաբչակ՝ էներգետիկայի փոխնախարար, Միխայիլ Բաբիչ՝ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն։
