Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները մտադիր են լրացուցիչ սահմանափակումներ մտցնել «օտարերկրյա գործակալների» նկատմամբ և սահմանափակել հասանելիությունը Ռուսաստանի Դաշնությունում գրանցված հոնորարներին մինչև նրանց կարգավիճակի չեղարկումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ այսօր Դումային կներկայացվի «Արտաքին ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։ Այն սահմանում է, որ «օտարերկրյա գործակալները» կկարողանան տնօրինել ստացված գումարը միայն համապատասխան կարգավիճակը չեղարկելուց հետո։
Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա գործակալների» համար պարտադիր կլինի ռուբլու հատուկ հաշվեհամար բացել, որտեղ մուտքագրվելու են «ստեղծագործական գործունեությունից ստացված ցանկացած եկամուտ»։ Եթե «օտարերկրացու գործակալ» հայտարարված անձը կամ կազմակերպությունը դա չի անում, ապա վերոհիշյալ պարտավորությունը դրվում է «օտարերկրացու գործակալին» հոնորար փոխանցողի վրա։
«Օտարերկրյա գործակալները հատուկ հաշվից միջոցները կկարողանան կառավարել միայն «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը չեղարկելուց հետո։ Դատարանի որոշմամբ հնարավոր կլինի միջոցները փոխանցել բյուջե։
Մեր խնդիրն է հաջորդ շաբաթ սկսել օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը։ Երկրորդ ընթերցման համար նախատեսում ենք լրացուցիչ կանոններ պատրաստել շարժական և անշարժ գույքի վաճառքից, լիզինգից և այլ եկամուտներից ստացված միջոցները հատուկ հաշվին փոխանցելու վերաբերյալ»,- ասել է Վոլոդինը։
Պետդումայի նախագահի խոսքով՝ ներկայում «օտարերկրյա գործակալ» է ճանաչվել 491 մարդ, որոնց մեծ մասն ապրում է արտերկրում, սակայն հոնորարներ է ստանում Ռուսաստանից։
«Նրանք իրենց թույլ են տալիս շարունակել վիրավորել մեր երկիրը և նրա քաղաքացիներին, չեն վարանում ասել, որ ստացված գումարները ծախսում են, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի աջակցության վրա։ Սա անընդունելի է»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։
Ռուսաստանում կառավարությունը կարող է «օտարերկրյա գործակալ» ճանաչել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ով, իր կարծիքով, գտնվում է «օտարերկրյա ազդեցության» տակ։ Այսպես կոչված «գործակալների մասին» օրենսդրությունը Ռուսաստանում հայտնվել է մոտ տասը տարի առաջ, և այդ ժամանակվանից այն մշտապես փոփոխվել է։ «Օտարերկրյա գործակալներին» արգելվում է դասավանդել պետական հիմնարկներում, հասարակական միջոցառումներ կազմակերպել, լինել ընտրական հանձնաժողովի անդամ և այլն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարծում է, որ Ռուսաստանում գործող օրենքը խախտում է խոսքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքը։