«Ում մտքով էլ անցած լինի սա (2024 թվականի ընտրությունների ժամանակ Ռուսթավելիի պողոտան փակել) և դրանով իսկ կանխել զանգվածային ցույցերը, խնդրի լուծման տիպիկ խորհրդային մեթոդ է»,- այսպես է արձագանքել Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը 2024 թվականից Ռուսթավելիի պողոտայում նախատեսված վերականգնման աշխատանքներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նոյեմբերի 15-ին հայտնել է, որ Ռուսթավելի պողոտայի վերականգնման աշխատանքները կսկսվեն 2024 թվականին և կտևեն ավելի քան 2 տարի։
«Մենք ցանկանում ենք, որ առաջին փուլն իրականացվի՝ գործող շենքերի վերականգնման, ամրացման աշխատանքներ։ Կան նաև մշակութային ժառանգության օբյեկտներ, որոնք պահանջում են հատուկ վերաբերմունք և համապատասխան փորձագետների ներգրավում: Վերջին փուլը լինելու է ճանապարհային ենթակառուցվածքի կազմակերպումն իր ստորգետնյա հաղորդակցություններով։ Ռուսթավելին այս առումով շատ ծանր վիճակում է, և հաճախակի են լինում հողերի փլուզման դեպքեր։ Մենք բոլորս համաձայն ենք, որ շատ կարևոր է այդ աշխատանքների իրականացումը»,- ասել է Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում։ Քաղաքապետարանի տվյալներով՝ Ռուսթավելիի պողոտայի վերականգնման համար կծախսվի մոտ 90 մլն լարի։
Կախա Կալաձեն ամոթալի է անվանել ընդդիմադիր կուսակցությունների անդամների կարծիքները, որոնց համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել Ռուսթավելին՝ հանրահավաքների անցկացումը կանխելու համար։
«Նրանք շատ ծանր վիճակում են։ Իրենք, փաստորեն, լավ գիտեն, որ ընտրություններում շանսերը զրոյից ցածր են։ Ինչ վերաբերում է կոնկրետ նախագծին, ապա չգիտեմ, թե ինչու Ռուսթավելիի պողոտայում գործող շենքերի վերականգնումը կխանգարի հանրահավաքի անցկացմանը։ Գործող շենքերի վերականգնումը որևէ արգելափակում չի պահանջում, դրանք ամբողջությամբ կվերանորոգվեն, իսկ երբ ավարտվեն այդ աշխատանքները, վերջին փուլը կլինի ստորգետնյա հաղորդակցություններով պողոտայի անմիջական վերականգնումը։ Երբ սկսենք պողոտայի վերականգնումը, այն ժամանակ, իհարկե, ստիպված կլինենք ժամանակավորապես փակել փողոցը»,- ասել է Կալաձեն։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ պատգամավորներն ընտրվելու են միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի անդամների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք ստացել են ընտրություններին մասնակցող ընտրողների իրական ձայների առնվազն 5 տոկոսը։
