«Սա հյուրանոց չէ, որ պառկեք»․ հավաքների ազատության անօրինական սահմանափակում խորհրդարանի մոտ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Չեմ կարող ձեզ թույլ տալ։ Սա հյուրանոց չէ, որ պառկեք։ Չեմ կարող ձեզ վրան խփել կամ որևէ բան դնել թույլ տալ խորհրդարանի շենքի դիմաց։ Բողոքեք, տարբեր ատյաններ կան»,- պարեկային ոստիկանության Թբիլիսիի գլխավոր բաժնի պետ Լաշա Ջոխաձեն և ՆԳՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ճիաթուրայի բողոքի ակցիայի մասնակիցներին ոչ միայն թույլ չեն տվել վրան տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց, այլ նաև տաք շորեր ու փռոցներ բերել՝ բետոնին պառկելու և այդպես գիշերելու համար։ 5 հոգի 11 օր է՝ բերանները կարել են ու հացադուլ են անում։ Նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Շուքրութի գյուղի բնակիչները երեկ՝ շարունակական բողոքի 183-րդ օրը, Ճիաթուրայից տեղափոխվել են Թբիլիսի։ Նրանք «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունից պահանջում են համարժեք փոխհատուցում հանքարդյունաբերության հետևանքով իրենց տների ավերման համար, որպեսզի շարունակեն ապրել անվտանգ միջավայրում։

Տուժած բնակչությունը խնդրի լուծման համար պահանջում է կենտրոնական իշխանության ներգրավումը։ Իշխանությունից ոչ ոք չի ներկայացել հանրահավաքի մասնակիցների մոտ, փոխարենը մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել խորհրդարանի շենքի չորս կողմում։ Բոլոր մուտքերը խստորեն վերահսկվել են։

Թբիլիսիի քաղաքային, վերաքննիչ և գերագույն դատարաններն արդեն որոշում են կայացրել բողոքի ակցիաների ժամանակ վրան տեղադրելու իրավունքի վերաբերյալ և այն դիտարկել են որպես հավաքների և կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքի մաս։

2018 թվականի փետրվարի 9-ի որոշման մեջ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վարչական գործերի պալատը բացատրել է, որ «Վրաստանի Սահմանադրությունը թույլ է տալիս անձին ընտրել իր հայեցողությամբ արտահայտման ձևը, միջոցը և վայրը։ Մասնավորապես, նա օրենքով երաշխավորված իրավունք ունի հրապարակային և խաղաղ ճանապարհով արտահայտելու իր կարծիքը փողոցի այն հատվածում և այն ձևով, որը հարմար է համարում։ Կարելի է կարծիք հայտնել ոչ միայն խոսելով, հայտարարություններ անելով, այլ նաև լուռ ձևով կամ ժամանակավոր շինություններ կառուցելով, եթե դա չի հակասում գործող օրենսդրությանը»։

«Հավաքների և ցույցերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արգելվում է հավաքներ կամ ցույցեր անցկացնել դատախազության, ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների և իրավապահ մարմինների շենքերում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում և նավահանգիստներում, քրեակատարողական հիմնարկի արտաքին արգելված գոտում և նրանից քսան մետր շառավղով գտնվող տարածքում, զորամասերում և օբյեկտներում և դրանց մուտքերից հարյուր մետր շառավղով գտնվող տարածքում։ Արգելվում է հավաքների կամ ցույցերի ժամանակ փակել շենքերի, մայրուղիների և երկաթուղիների մուտքերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանման համաձայն՝ միակ անհրաժեշտությունը, որը կարող է հիմք հանդիսանալ Կոնվենցիայով նախատեսված իրավունքին միջամտելու համար, այն է, որը բխում է «ժողովրդավարական հասարակության» պահանջներից։ Սա երկու պայման է ներառում. պետք է լինի իրավունքին միջամտելու հանրային հրատապ անհրաժեշտություն, իրավունքին միջամտությունը պետք է համաչափ լինի օրինական նպատակին։

2023 թվականի սեպտեմբերի 27-ին «Վրացական երազանքի» յոթ պատգամավորներ խորհրդարանում գրանցել են օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ պետք է կատարվեին «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում և վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Փոփոխությունների համաձայն՝ ցուցարարներին արգելվելու էր «ժամանակավոր շինություններ» տեղադրել, իսկ եթե միևնույն է վրան տեղադրեն կամ բեմ կառուցեն, ոստիկանությունը իրավախախտներին կտուգանի 500-ից 5000 լարիով կամ կկալանավորի մինչև 15 օր ժամկետով։ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (OSCE/ODIHR) հորդորել է խորհրդարանին չընդունել այս փոփոխությունները, քանի որ դրանք կարող են օգտագործվել քաղաքական այլախոհությունը խտրականորեն ճնշելու համար: Խորհրդարանն ընդունել է օրինագծերը արագացված կարգով՝ 3 ընթերցմամբ, սակայն նախագահի վետոն չի հաղթահարվել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):