Շուքրութի գյուղի բնակիչները, ովքեր արդեն 174 օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում Ճիաթուրայի Կորոխնալի հանքավայրի մոտ, դիմել են բողոքի ծայրահեղ միջոցի։ Ամիրան Շեկիլաձեն, Գիորգի Բիցաձեն և Ջումբեր Ցուցկիրիձեն կարել են բերանները։ Նրանց հետ մեկտեղ ևս չորս մարդ հացադուլ են հայտարարել՝ Ջանիկո Լաբաձեն, Լևան Կուպատաձեն, Զվիադ Պապիձեն և Լելա Գոցաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Շուքրութիի բնակիչները, որոնց տները «Ջորջիան Մանգանեզի» գործունեության հետևանքով օրեցօր քանդվում են, օգոստոսի 24-ին փորձել են բողոքի երթ անցկացնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահի և երկրի ոչ ֆորմալ ղեկավարի հայրենի գյուղում՝ Ճորվիլայում։ Նրանք ցանկանում էին իրենց ձայնը հասցնել Բիձինա Իվանիշվիլիին, որ իրենց ճնշում է իշխանությանը մոտ կանգնած ընկերությունը և համակարգը պայքարում է իրենց դեմ։ Ցուցարարներին Ճորվիլայի մուտքի մոտ դիմավորել են հատուկ մոբիլիզացված մարդիկ ու հարյուրավոր ոստիկաններ։ Նրանց թույլ չեն տվել Իվանիշվիլի գյուղ մտնել։
Շուքրութիում ապրող 30 ընտանիք, որոնց բնակելի տների տակով թունելներ է անցնում, իսկ «Ջորջիան Մանգանեզը» մանգան է արդյունահանում, շուրջ 6 ամիս է, ինչ բողոքի ակցիա են անցկացնում։ Քանդվում է նրանց տներն ու բակերը։ Գյուղում կան գրեթե 2 կիլոմետր երկարությամբ խոռոչներ։ Տուժած քաղաքացիները ընկերությունից պահանջում են վնասի օբյեկտիվ գնահատում և համարժեք փոխհատուցում։ Բողոքի ցույցի մեկնարկից հետո Շուքրութիի հանքավայրի աշխատանքը մինչ օրս դադարեցվել է։ Ընկերությունը բազմիցս փորձել է ֆիզիկական ուժի կիրառմամբ և ոստիկանների օգնությամբ վերականգնել աշխատանքային գործընթացը, սակայն չի հաջողվել։
Ընկերության պահանջով ցույցի մասնակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել, և նրանցից երեքին քրեական պատասխանատվության են ենթարկել։ Ակցիայի 2 մասնակից ազատվել է աշխատանքից։ «Ջորջիան Մանգանեզի» կապալառուն դատի է տվել շուքրութցիներին և պահանջել արգելել հանքավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնել, ինչը բավարարվել է Սաչխերեի դատարանի կողմից։ Չնայած դրան՝ ակցիան չի դադարել։ Օրեր առաջ դատարան ներկայացրած նոր հայցով ընկերությունը պահանջում է արգելանք դնել ակցիայի բոլոր մասնակիցների ունեցվածքի վրա և նրանցից պահանջում է վճարել ավելի քան 5 մլն լարի։ Ընկերությունը պնդում է, որ մինչ հանքը փակված է, ստիպված վճարում է իր աշխատողներին, և ցուցարարները պետք է պատասխանատվություն կրեն վնասների համար։ Տուժած շուքրութցիները նույնպես բողոք են ներկայացրել Սաչխերեի դատարանում։ Նրանք պահանջում են չեղարկել դատավոր Իվանե Քիփիանիի կողմից իրենց նկատմամբ կիրառված միջոցները, սակայն, չնայած օրենքով սահմանված բոլոր ժամկետների լրանալուն, դատարանից պատասխան չեն ստացել։