Սաակաշվիլիի հարցով ԵՄ 27 երկների դեմարշը՝ Վրաստանի արդարադատության նախարարին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Վրաստանի արդարադատության նախարարին Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների անունից դեմարշ է փոխանցել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Այս մասին Հերչինսկին հայտարարել է Ռատի Բրեգաձեի հետ հանդիպումից հետո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Շվեդիայի դեսպանի հետ, որը ներկայացնում է Եվրամիությունում նախագահող երկիրը, պաշտոնական դեմարշը հանձնեցինք արդարադատության նախարարին։ Դեմարշը վերաբերում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Մենք շատ անհանգստացած ենք նրա առողջական վիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով։ Շատ կարևորն այն է, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները համաձայն են այս դեմարշին։

Շատ բաց ու անկեղծ զրույց ունեցանք արդարադատության նախարարի հետ։ Մենք ներկայացրել ենք Եվրամիության դիրքորոշումը՝ համաձայնեցված Եվրամիության 27 անդամ երկրների կողմից։ Արդարադատության նախարարը մեզ տեղեկատվություն է տրամադրել, թե ինչ է անում Վրաստանի կառավարությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ որպես մեղադրյալի և բանտարկյալի իրավունքները պաշտպանելու համար»,- լրագրողներին ասել է ԵՄ դեսպանը։

Հարցին, թե այս հարցով պատրաստվո՞ւմ են հանդիպել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, կամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, Պավել Հերչինսկին պատասխանել է. «Ես մշտապես երկխոսում եմ վարչապետի հետ, պարբերաբար հանդիպում եմ նաև նախագահի հետ և շատ բաց քննարկում ենք բոլոր հարցերը։ Մենք Վրաստանին վերաբերվում ենք որպես մեր շատ մտերիմ գործընկերոջ։ Այնպես որ, ինձ համար՝ որպես ԵՄ դեսպանի, կարևոր է մուտք ունենալ Վրաստանում կարևոր որոշումներ կայացնողներին և համոզվել, որ մենք քննարկում ենք բոլոր հուզող հարցերը շատ բաց և անկեղծ»:

Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագիտական ​​խմբի անդամները հրապարակել են նոր զեկույց, որում ասվում է, որ դեկտեմբերի 4-ից փետրվարի 19-ը «Վիվամեդ» կլինիկա իրենց վերջին այցից հետո Վրաստանի երրորդ նախագահի առողջական վիճակը զգալիորեն վատացել է։ Մասնավորապես, մկանների զգալի թուլացման հաշվին նա նիհարել է ևս 5,7 կիլոգրամով։ Փորձագետների կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի շարժումը զգալիորեն սահմանափակված է թուլության պատճառով։ Ոտքի կանգնելիս նկատվում է արյան ճնշման ուժեղ անկում 125/75-ից մինչև 60/40, որն ուղեկցվում է հավասարակշռության կորստով և համակարգման զգալի խախտմամբ, հարկ է նշել մտավոր գործառույթների հետագա նվազումը։ Փորձագետների խումբը կանխատեսում է, որ հաջորդ 5-7 կիլոգրամը նիհարելուց հետո Սաակաշվիլին գամված կլինի անկողնուն, քանի որ նրա ստորին վերջույթների մկանները կհյուծվեն, և նա չի կարողանա շարժվել թուլության պատճառով։ Այս տեմպերով նիհարելիս ակնկալվում է, որ այս նշագծին կհասնի 1-2 ամսից։

Փետրվարի 23-ին «Վիվամեդ»-ի բժիշկները ասուլիս էին հրավիրել, որտեղ հայտարարել են, որ փետրվարի 20-ի դրությամբ նախկին նախագահը կշռում է 67,2 կիլոգրամ, և «վիճակը ծանրանալու միտում կա»։ «Վիվամեդ»-ի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, հիվանդը լիակատար անհանդուրժողականություն ունի այն պայմանների նկատմամբ, որոնցում գտնվում է և հրաժարվում է հետևել բժիշկների առաջարկություններին։

Փետրվարի 15-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին։ Ինչպես նշում են եվրոպացի խորհրդարանականները, «նախկին նախագահի վիճակի շարունակական ձախողումը սպառնում է Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածության հեռանկարին»։

Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն երկամսյա լսումներից հետո մերժել էր փաստաբանների միջնորդությունը՝ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական վիճակի պատճառով ազատել պատժից կամ հետաձգել այն և թողել է կալանքի տակ։

Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Սաակաշվիլին մոտ 9 ամիս առաջ՝ 2022 թվականի մայիսին, Ռուսթավիի N12 քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):