Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին որպես քաղբանտարկյալ հիշատակելու առնչությամբ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նամակով դիմել է Վեհաժողովի նախագահ՝ Թինի Քոքսին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ինչպես գրում է Պապուաշվիլին, Սաակաշվիլիի մասին արձանագրությունը փոխում է բանաձևի էությունը և խաթարում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վստահությունը։
«Պարոն Սաակաշվիլիի պաշտոնավարման ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է ավելի քան հարյուր վճիռ, այդ թվում 13 գործ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածի (կյանքի իրավունք), 34 գործ՝ երրորդ հոդվածով (խոշտանգումների արգելում), հինգերորդ հոդվածով (ազատության և անվտանգության իրավունք)՝ 15 և վեցերորդ հոդվածով՝ 44 (արդար դատաքննության իրավունք): Ավելին, Ալեքսանդր Գիրգվլիանիի սպանության գործով (Էնուկիձեն և Գիրգվլիանին ընդդեմ Վրաստանի) դատարանը ընդգծված նշում է, որ պարոն Սաակաշվիլին կանխել է արդյունավետ հետաքննությունը և պատշաճ պատիժ նշանակել»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի խորհրդարանի նախագահը նշում է, որ Սաակաշվիլիի իրավունքներն ու շահերը քրեակատարողական համակարգում լիովին պաշտպանված են՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշներին համապատասխան։ Բացի այդ, Պապուաշվիլին պնդում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին ուղղված մեղադրանքներում «քաղաքական դրդապատճառների մասին որևէ ապացույց չկա, բացառությամբ քաղաքական դրդապատճառներով թելադրված շահարկումների»։
«Համապատասխանաբար, բանաձևի չորրորդ հավելվածում օգտագործված նշումը անհիմն քննադատություն է Վրաստանի իրավական համակարգի նկատմամբ, անհիմն կասկածներ է հարուցում երկրի նկատմամբ միջազգային ասպարեզում և խաթարում է 2012 թվականից ի վեր Վրաստանի ձեռք բերած առաջընթացը՝ մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով իրականացվող բարեփոխումներում։
Իսկ որ ավելի կարևոր է՝ Մ. Սաակաշվիլիի մասին անհիմն գրառումը վնասում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահությունը վրացական հասարակության մեջ և խոչընդոտում է մեր ջանքերը՝ ուղղված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջարկություններին համապատասխան հավակնոտ բարեփոխումների օրակարգին աջակցությունն ավելի ամրապնդելուն»:
Պապուաշվիլին հույս է հայտնում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները ապագայում կառաջնորդվեն միայն կազմակերպության լավագույն շահերով և հիմնարար արժեքներով։
Խոսքը հոկտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետագա էսկալացիա» վերտառությամբ բանաձևի մասին է, որը ռուսական ներկա ռեժիմին ճանաչում է որպես ահաբեկիչ։ Վերջնական քվեարկությունից առաջ բանաձևը փոփոխության է ենթարկվել՝ կոչ անելով Վեհաժողովին վերանայել Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդդիմացող քաղբանտարկյալների գործերը և ազատ արձակել նրանց։ Նման քաղբանտարկյալ է նշվում նաև Միխեիլ Սաակաշվիլին։ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները չեն պաշտպանել բանաձևը՝ Սաակաշվիլիի մասին գրության պատրվակով։
2004-2013 թվականներին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այժմ Ուկրաինայի քաղաքացի է։ Նա Վրաստան է վերադարձել մեկ տարի առաջ և ձերբակալվել Թբիլիսիում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։ Հայտնի է, որ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Նրա դեմ երեք քրեական գործ դեռ ընթացքի մեջ է։