Քվեմո Քարթլիի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Սագարեջոյի Լամբալո գյուղում սպանված 14-ամյա աղջկա 43-ամյա հորեղբորը՝ ընտանիքի անչափահաս անդամին ամուսնանալ ստիպելու և հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 6 տարի ժամկետով։ Հանցագործության մասին չհայտնելու համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել նաև սպանվածի մորը, սակայն Ռուսթավիի քաղաքային դատարանը չի բավարարել նրա կալանքի միջնորդությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
ՆԳ նախարարության տեղեկության համաձայն՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2009 թվականին ծնված Այթաջ Շ.-ին ստիպել է իր կամքին հակառակ ամուսնանալ 1996 թվականին ծնված Ա. Ս.-ի հետ։ Դրանից հետո Ա.Ս.-ն, նրա հետ ամուսնանալու նպատակով առևանգել է անչափահաս աղջկան և տարել Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղ, որտեղ սահմանափակվել է տուժողի ազատ տեղաշարժի իրավունքը։
Անչափահասին հաջողվել է փախչել, անծանոթի բջջային հեռախոսով կապվել մոր հետ և հայտնել իր առևանգման մասին, ինչի մասին հայտնի է դարձել նաև առևանգված անչափահասի հորեղբորը։
«Չնայած անչափահասի մայրն ու հորեղբայրը տեղյակ են եղել 14-ամյա աղջկա նկատմամբ կատարված ծանր հանցագործության մասին, կարծել են, որ անչափահասը ազատ կամք արտահայտելու և ընտրություն կատարելու իրավունք չունի։ Այս մասին իրավապահ մարմիններին չեն հայտնել, և երեխային ստիպել են ապրել առևանգողի հետ»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։
Ոստիկանությունը հոկտեմբերի 11-ին դատավորի որոշման հիման վրա ձերբակալել է աղջկա հորեղբորը։ Ինչ վերաբերում է սպանված աղջկա մորը, ապա դատախազությունը նրան նույնպես կալանավորելու միջնորդությամբ է դիմել դատարան, որը մերժվել է Ռուսթավիի քաղաքային դատարանի կողմից։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ին Ա.Ս.-ն մահացու վնասվածքներ է հասցրել Այթաջ Շ.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։
Ոստիկանությունը Ա.Ս.-ին ձերբակալել է քրեական օրենսգրքի 11 պրիմա 109-րդ, 143-րդ և 236-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
Ընտանիքի անչափահաս անդամին ամուսնության հարկադրելու և հանցագործության մասին չհաղորդելու փաստերի առթիվ հետաքննությունն իրականացվում է քրեական օրենսգրքի 11 պրիմա 150-րդ պրիմա և քաղաքացիական օրենսգրքի 376-րդ հոդվածներով։
