Հունվարի 20-ի ուշ գիշերը, Սագարեջոյում նախկին զինծառայողի կողմից արձակած կրակից հրազենային վիրավորում ստացած հինգ անձանցից երեքը շարունակում են բուժվել կլինիկայում։ Նրանցից մեկը՝ 24-ամյա Գիորգի Կիկնաձեն տեղավորվել է վերակենդանացման բաժանմունք և միացված է արհեստական շնչառության սարքին: «Ջեո Հոսպիտալս»-ի Սագարեջոյի բժշկական կենտրոնի բժիշկ Մամուկա Օտիաշվիլիի խոսքով՝ պացիենտի առողջական վիճակը կայուն ծանր է, բայց ունի դրական դինամիկա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վիրավորներից երկուսի վիճակը բավարար է, և առաջիկա օրերին նախատեսվում է նրանց դուրս գրել։ Պացիենտներից մեկը, ով բուժվում է կրիտիկական խնամքի բաժանմունքում, շարունակում է մնալ արհեստական շնչառության տակ։ Նրա վիճակը կայուն ծանր է, այս փուլում ունենք դրական դինամիկա, սակայն վնասվածքների պատճառով բարդությունների վտանգը դեռ շատ մեծ է։ Վնասված են արյան մեծ անոթներ՝ ազդրային զարկերակ, երակ։ Նրան անհրաժեշտ արյունը գտնվել է, պաշար կա»,- ասել է բժիշկը։
Կովկասյան բժշկական կենտրոնից դուրս է գրվել նաև 18-ամյա աղջիկը։ Վիրավորը աչքի շրջանում է ունեցել վերք և վիրահատվել է։
Նախկին զինծառայող, 48-ամյա Նոդար Աթուաշվիլին հունվարի 20-ի գիշերը՝ ժամը 00:10-ի սահմաններում, կրակ է բացել սեփական բնակարանից, որը գտնվում է հինգ հարկանի շենքի երրորդ հարկում։ Աթուաշվիլին շենքի բակում սպանել է չորս մարդու՝ Դավիթ Նասրաձեին, Զազա Չիխլաձեին, Զաքրո Մատիաշվիլիին և Նոդար Ռչեուլիշվիլիին, իսկ հինգ հոգու վիրավորել է։ Սպանված չորս երիտասարդներից երեքը նույն շենքի բնակիչներ էին, մեկը՝ հյուր։
Նախկին զինծառայողը կրակել է նաև վթարի վայր ժամանած ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության Կախեթիի բաժնի Սագարեջոյի շրջանային վարչության ավագ հետախույզ, 38-ամյա Օթար Ղվինաշվիլին տեղում մահացել է։ Նոդար Աթուաշվիլիի որդին, ով միջադեպի ժամանակ գտնվել է բնակարանում, կյանքը փրկել է այնտեղից փախչելով։
Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով՝ Նոդար Աթուաշվիլին Սագարեջոյում հատուկ նշանակության ջոկատը մոբիլիզացնելուց հետո հրազենից արձակած կրակոցով ինքնասպան է եղել։
Նոդար Աթուաշվիլին պաշտպանության ուժերում ծառայել է 2006-2021 թվականներին։ Նա մասնակցել է նաև Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը։ Ըստ հարևանների՝ Աթուաշվիլին կոտրել է ոտքը, բուժման գործընթացը երկար է տևել, ինչի պատճառով նա հեռացվել է աշխատանքից։
Հունվարի 20-ին Սագարեջո ժամանած ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Աթուաշվիլիի բնակարանում զենքի հետ միասին հայտնաբերել են նաև ձեռքի նռնակների օղակներ։
Սագարեջոյում 5 հոգու սպանության և 5 հոգու վիրավորելու դեպքի առթիվ հետաքննություն է անցկացվում քրեական օրենսգրքի 109-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորյալ սպանությանը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում և ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելուն, պահելուն ու կրելուն։