Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վասիլ Ռոինիշվիլիի կինը՝ Դիանա Ցինդելիանին, երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Դատավորն ամուսնացել է անցյալ տարի և 2023 թվականի գույքի հայտարարագրում ներառել կնոջ մասին տեղեկությունը։ Փաստաթղթի համաձայն՝ Դիանա Ցինդելիանին, ով ծնվել է 1991 թվականին Աբխազիայում, մասնավորապես Գուլրիփում, 2023 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր եղել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալը։ Հայտարարագրում նշված է, որ նա նախարարությունից որպես եկամուտ ստացել է 1130 ռուբլի (մոտ 35 լարի)։

LinkedIn սոցիալական ցանցում Դիանա Ցինդելիանիի բնակության վայրը նշված է Մոսկվան, իսկ աշխատանքային ստաժի գրաֆիկի համաձայն՝ նա վերոնշյալ նախարարությունում աշխատում է 2013 թվականից և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ Դիանա Ցինդելիանին կրթությունը ստացել է Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանում

Վասիլ Ռոինիշվիլին Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2020 թվականին։ Նա դատարանի նախագահի տեղակալն է և առաջին կոլեգիայի նախագահը։
121 հասարակական և լրատվական կազմակերպություններ Սահմանադրական դատարանից պահանջում են չեղարկել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և կասեցնել դրա հակասահմանադրական նորմերը՝ մինչև դատարանի վերջնական որոշում կայացնելը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ընդդեմ ռուսական օրենքի դիմել է Սահմանադրական դատարան։ Նախագահը կարծում է, որ «Վրացական երազանքի» ընդունած օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին (եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրում) և պետք է չեղյալ համարվի։
