Հանքային ջրերի «Սաիրմե» ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Շուրջ 35 հոգի պահանջում են 25 տոկոսով աշխատավարձի բարձրացում, արժանապատիվ և անվտանգ աշխատանքային պայմաններ, գործարանի պատշաճ շահագործում և հանդիպում ընկերության հիմնադիրների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գործադուլը սկսվել է փետրվարի 13-ին, առավոտյան ժամը 9-ից։ Արհմիության ներկայացուցիչ Գիորգի Դիասամիձեն ասում է, որ դրան նախորդել է 21-օրյա մեդիացիան, որն անհաջող է ավարտվել:
«Համաձայնության գալ չստացվեց։ Ըստ այդմ՝ սկսվել է օրինական գործադուլ, որը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել աշխատողների աշխատանքային իրավունքները և արդարացի պահանջները։ Այս պահին բոլոր աշխատակիցները գործադուլ են անում, իսկ ձեռնարկությունը կանգ է առել։ Գործատուն փորձում է աշխատակիցներին փոխարինել հարազատներով ու ընկերներով, սակայն նրանց չի հաջողվում։ Մինչ այժմ ձեռնարկությունը չի աշխատում։ Մեր ու աշխատակիցների նպատակն առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գործարանին չվնասելն է։ Այս հարցի համար մենք լիովին պատասխանատու ենք գործատուին»,- «Վրաստանի լուրերին» ասել է Գիորգի Դիասամիձեն։
Նրա խոսքով՝ գործադուլ անողները պահանջում էին 30 տոկոսով աշխատավարձի բարձրացում, սակայն պետական միջնորդի պահանջով համաձայնել են 25 տոկոսով բարձրացմանը։
«Գործատուն կարող է ասել, որ գործարանի աշխատողները ամսական 1200 լարի են ստանում, բայց դա սուտ է։ Օրինակ՝ հունվարի վերջին այս մարդիկ ստացել են 750 լարի։ Շատ են դեպքերը, երբ գործարանը դադարում է աշխատել, քանի որ այն մաշված է: Բացի այդ, խախտվել են աշխատանքի անվտանգության միջոցառումները՝ աշխատողները հոսանքահարվում են, միջադեպ է տեղի ունեցել, երբ կոտրվել է մարդու ձեռքը։ Ձեռնարկությունում հակասանիտարական պայմաններ են»,- նշում է Դիասամիձեն։
Գործադուլի մասնակիցներից Շակո Քոբալիան ասում է, որ մեդիացիայի ժամանակ գործատուի հետ վիճաբանություն է եղել. «Կեղծ ահազանգեր են եղել նաև ոստիկանություն, երբ մի քանի աշխատակիցների տարել են նարկոլոգիական կենտրոն։ Իհարկե, չհաստատվեց, որ նրանք եղել են թմրամիջոցների ազդեցության տակ»։
«Սաիրմե Միներալ Վոթերս»-ի տնօրենը ՌԴ քաղաքացի Յանինա Մաշկովան է, ով, ըստ գործադուլ անողների, ընկերությունը կառավարում է Թբիլիսիից։ Ընկերության բաժնետոմսերի 92%-ը պատկանում է Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացի, 1998 թվականին ծնված Յակով Գվիչիային։
Մնացած 8%-ը նույնպես պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներ Գիա Գվիչիային և նրա կնոջը՝ Խաթունա Գվիչիային։ Գիա Գվիչիան նաև «Սաիրմե Միներալ Վոթերս»-ի դիտորդ խորհրդի անդամ է։ Նա Սանկտ Պետերբուրգում խոշոր գործարար է, Լենինգրադի մարզում գործող «Վիբորգ տերմինալ»-ի նախագահը և ընկերության բաժնետոմսերի 51%-ի սեփականատերը։
«Մեդիացիայի մեկնարկից հետո ընկերությունն ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում։ Մենք պատրաստ ենք եղել և պատրաստ ենք քննարկել արհմիությունների կողմից ներկայացված պահանջները։ Մենք էլ մեր առաջարկն ենք արել, բայց կոնկրետ պատասխան չենք ստացել»,- Հանրային հեռարձակողի հետ զրույցում ասել է «Սաիրմե Միներալ Վոթերս»-ի փոխտնօրեն Լևան Կասրաձեն։
«Սաիրմե Միներալ Վոթերսը» արտադրում է «Սաիրմե» գազավորված հանքային ջուրը, «Թբիլիսուրի» լիմոնադը, «Նակադուլի» և «Սաիրմե նակադուլի» ոչ գազավորված աղբյուրի ջրերը։ Ընկերության կայքում կարդում ենք, որ «Սաիրմե Միներալ Վոթերս» ՍՊԸ-ն Վրաստանի առաջատար, ժամանակակից և բարձր տեխնոլոգիաներով ապահովված ջրարտադրող ընկերություններից է, որի արտադրանքը վաճառվում է 17 երկրների շուկաներում։