«Սաիրմե» հանքային ջրերի ընկերության 35 աշխատակիցներ փետրվարի 12-ից գործադուլ են հայտարարել։ Ընկերությունը նրանց չի վճարել նույնիսկ հունվար ամսվա աշխատավարձը, իսկ գործադուլավորներին առաջարկվում է բանակցել միայն այն դեպքում, եթե արհմիության ներկայացուցիչ Գիորգի Դիասամիձեի չմասնակցի դրանց։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Սաիրմեի» աշխատակիցները պահանջում են 30 տոկոսով աշխատավարձի բարձրացում, արժանապատիվ ու անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծում և գործարանի պատշաճ շահագործում։
Գործադուլավորների տեղեկություններով՝ նրանց աշխատավարձը ութժամյա աշխատանքային օրվա համար կազմում է 44 լարի, ամսական՝ մոտ 1000 լարի։ Հաճախակի են լինում դեպքեր, երբ գործարանը կանգ է առնում, և նրանց թույլ չեն տալիս աշխատել։ Նրանց խոսքով՝ գործարանում հակասանիտարական վիճակ է, չկա ջեռուցում, տաք ջուր։
Գործադուլավորները կիրակի օրը՝ փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին զանգվածային ցույց են կազմակերպելու գործարանի մուտքի մոտ։
Գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիության ղեկավար Գիորգի Դիասամիձեն խոսում է գործադուլավորների վրա ճնշումների մասին։ Ինչպես նա նշեց «Վրաստանի լուրերի» հետ զրույցում, «Սաիրմե միներալ վոթերս»-ը գործադուլավորներին չի վճարել հունվար ամսվա աշխատավարձը։
«Նրանց նպատակը աշխատակիցներին խաբելն ու նրանց վրա ազդելն է, ինչն արդեն փորձել են անցյալ տարի։ Զանգում են ու խնդրում, որ չորս հոգի գան Թբիլիսի՝ բանակցությունների։ Գործադուլավորները թույլ չեն տալիս, որ բանակցություններն առանց ինձ շարունակվեն: Նախ՝ նրանք արհմիությունների անդամներ են։ Գործադուլից առաջ ինձ հետ կապ են հաստատել, և մենք միասին անցել ենք միջնորդության գործընթացը։ Մենք կշարունակենք պայքարել և բողոքել այնքան ժամանակ, քանի դեռ մեր արդար պահանջները չկատարվեն»,- ասում է Դիասամիձեն։
Գործադուլը շարունակվում է 24 ժամ՝ ձյան և ցրտի պայմաններում։ Գործարանի մուտքի մոտ գիշերը հերթապահող խումբն է մնում, իսկ ցերեկը հավաքվում են բոլոր գործադուլավորները։
«Սաիրմե միներալ վոթերս»-ի փոխտնօրեն Լևան Կասրաձեի խոսքով, «գործադուլավորների, և նույնիսկ կազմակերպիչի՝ Գիորգի Դիասամիձեի շահագրգռվածությունը իրական արդյունք չստանալն է։ Միջնորդության ընթացքում ընկերությունն ամեն կերպ փորձում էր բավարարել բոլոր պահանջները՝ ձեռնարկության ֆինանսական հնարավորությունների շրջանակներում, սակայն պահանջներն այնքան մեծացան, որ միջնորդական գործընթացը մտավ փակուղի։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ գործադուլավորների հետ կառուցողական և արդյունքի վրա հիմնված երկխոսության մեջ մտնելու համար։
Բանակցությունները և մեր կողմից ցանկացած երկխոսություն, իհարկե, կշարունակվեն դրանցով, սակայն առանց Գիորգի Դիասամիձեի, դա կլինի մեր միակ պայմանը բանակցությունները շարունակելու համար։
2022 թվականին մենք արդեն 50 տոկոսով բարձրացրել ենք աշխատավարձերը, մինչդեռ աշխատավարձի բարձրացումը շատ ավելի բարձր է եղել, քան գնաճը։ Վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ ընկերությունն անցյալ 2022 թվականն ավարտեց վնասով»։
Ընկերությունը պնդում է, որ աշխատակիցների միայն մի մասն է գործադուլ անում, իսկ գործարանը շարունակում է արտադրական գործընթացը։
«Սաիրմե միներալ վոթերս»-ի տնօրենը ՌԴ քաղաքացի Յանինա Մաշկովան է։ Ընկերության բաժնետոմսերի 92%-ը պատկանում է Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացի, 1998 թվականին ծնված Յակով Գվիչիային։ Մնացած 8%-ը նույնպես պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներ Գիա Գվիչիային և նրա կնոջը՝ Խաթունա Գվիչիային։ Գիա Գվիչիան նաև «Սաիրմե Միներալ Վոթերս»-ի դիտորդ խորհրդի անդամ է։ Նա Սանկտ Պետերբուրգում խոշոր գործարար է, Լենինգրադի մարզում գործող «Վիբորգ տերմինալ»-ի նախագահը և ընկերության բաժնետոմսերի 51%-ի սեփականատերը։