Սակրեբուլոյի կողմից բյուջեն չհաստատելու դեպքում քաղաքապետի լիազորությունները չեն դադարեցվի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Տեղական ինքնակառավարման օրենսգրքում» փոփոխություն է մտցվել՝ սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) կողմից մունիցիպալիտետի բյուջեն չհաստատելու դեպքում քաղաքապետի լիազորությունները չեն դադարեցվի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Օրենքի գործող տարբերակի համաձայն, եթե նոր բյուջետային տարվա սկզբից 3 ամսվա ընթացքում քաղաքային խորհուրդը չհաստատի Վրաստանի օրենսդրությանը համապատասխան կազմված մունիցիպալ բյուջեն, ապա վաղաժամկետ կդադարեցվեն և՛ սակրեբուլոյի, և՛ քաղաքապետի լիազորությունները:

Բյուջեի նախագիծը սակրեբուլոյին ներկայացնում է մունիցիպալիտետի քաղաքապետը: Սակրեբուլոն կարող է բյուջեի նախագիծը մեկնաբանություններով վերադարձնել մունիցիպալիտետի քաղաքապետին ոչ ուշ, քան նոյեմբերի 25-ը, որն իր հերթին իրավասու է այն հաշվի առնել կամ անփոփոխ վերադարձնել սակրեբուլոյին։ Եթե ​մունիցիպալիտետի սակրեբուլոն հավանություն չտա մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացրած բյուջեի նախագծի լրամշակված կամ բնօրինակ տարբերակին, ապա սակրեբուլոյի խմբակցության կամ սակրեբուլոյի ցուցակային կազմի առնվազն մեկ երրորդը կարող է նախաձեռնել բյուջեի այլ նախագիծ, որի հաստատման համար անհրաժեշտ է ցուցակային կազմի երեք հինգերորդի համաձայնությունը։

«Ըստ այդմ, վերջնական որոշում կայացնելու իրավասությունը հենց սակրեբուլոյինն է։ Այն դեպքում, երբ բյուջեի նախագծերը չի հաստատվում, այստեղ ի հայտ է գալիս սակրեբուլոյի պատասխանատվությունը, ոչ թե քաղաքապետի: Օրենքի գործող տարբերակով բյուջեի նախագիծը չհաստատելու պատասխանատվությունը վերապահված է և՛ սակրեբուլոյին, և՛ քաղաքապետին, սակայն իրականում բյուջեի հաստատման գործընթացի վերջնական լծակը գտնվում է սակրեբուլոյի ձեռքում, քանի որ նա է կայացնում վերջնական որոշումը, ինչպես նաև վերջնական փուլում նա կարող է հաստատել բյուջեի նախագիծը, որում հաշվի է առնվում քաղաքապետի նախաձեռնած բյուջեի նախագծում առկա մեկնաբանությունները։ Ըստ այդմ, անհամաչափ է բարձր լեգիտիմություն ունեցող պաշտոնյայի (քաղաքապետի) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, երբ բյուջեի նախագիծը չհաստատելու որոշումը կայացնում է սակրեբուլոն և ոչ թե քաղաքապետը: Հատկանշական է նաև այն փաստը, որ եթե մունիցիպալիտետի սակրեբուլոն պատշաճ չի համարում քաղաքապետի ներկայացրած բյուջեի նախագիծը, ապա կարող է, այնուամենայնիվ, հաստատել բյուջեի նախագիծը՝ համաձայն օրենսգրքի 91-րդ հոդվածի։ Ելնելով վերոնշյալից՝ բյուջեի նախագիծը չհաստատելու համար քաղաքապետին պատասխանատվության ենթարկելը օրենսդրական սխալ է և շտկման կարիք ունի»,- նշված է բացատրական քարտում։

Օրենքի նախագծով սակրեբուլոյի հետ հարաբերությունների ոլորտում քաղաքապետի լիազորություններին ավելացվում են նոր լիազորություններ, մասնավորապես՝ քաղաքապետը կարող է հարց ընդգրկել սակրեբուլոյի նիստի օրակարգ կամ խնդրել այն հանելու մասին։ Նման դեպքում սակրեբուլոյի նախագահը բացատրում է հարցը օրակարգ ընդգրկելու կամ օրակարգից հանելու պատճառը, որից հետո հարցը պարտադիր կդրվի քվեարկության։

«Տեղական ինքնակառավարման օրենսգրքում» փոփոխությունների հեղինակները խորհրդարանի անդամներ Կախա Կախիշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Անտոն Օբոլաշվիլին և Իրմա Զավրադաշվիլին են։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։