Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից նույնպես քննադատել է «գործակալների մասին» օրինագծերը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ամբիոնից նույնպես քննադատել է ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները սահմանափակող ռուսական օրինագծերը:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կանանց կարգավիճակի մասին հանձնաժողովի նիստում։ Նրա խոսքով, չնայած շոշափելի առաջընթացին, Վրաստանը դեռ զգալի մարտահրավերների առջև է կանգնած։

«Վերջերս ի հայտ եկավ ևս մեկ մարտահրավեր, որը կապված է քաղաքացիական հասարակության դերի հետ։ Այս առումով, իմ երկրում որոշ խմբերի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որը կսահմանափակի հասարակական կազմակերպությունների ազատությունը [և որում, պետք է ասել, որ կին ակտիվիստները մեծամասնություն են կազմում], չափազանց վնասակար կլինի մեր հասարակության ժողովրդավարական վերափոխման, գենդերային խտրականության վերացման և, ըստ էության, մեր եվրաինտեգրման ուղու համար։

Ուստի, ես արդեն արտահայտել եմ իմ խիստ հակադրությունը այս օրենքի նախագծին, և օգտվում եմ այս առիթից՝ իմ դիրքորոշումն այստեղ նույնպես հայտնելու համար»,- ասել է Վրաստանի նախագահը։

Խորհրդարանական մեծամասնությունը մարտի 9-ին խորհրդարանի լիագումար նիստում կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծերը և առաջին ընթերցմամբ կընդունի այն։ Ինչպես ասում են «Վրացական երազանքի» անդամները, առաջին ընթերցումից հետո երկու օրինագծերն էլ կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով՝ իրավական գնահատականի համար։ Բացի այդ, պատգամավոր Գուրամ Մաճարաշվիլին ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր չի լինելու։

«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերը պարտավորեցնում են այն լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, որոնց եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտասահմանից, գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։ Արդարադատության նախարարությունը իրավասու է ստուգել լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, մշակել անձնական տվյալները և տուգանել 25 հազար լարիով։ Օրենքի նախագծով այս օրենքը խախտողի համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկում։

Օրինագծերին դեմ են անկախ լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները, ընդդիմադիր կուսակցությունները։

Մարտի 6-ին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը խորհրդարանին կոչ է արել չաջակցել այն օրենսդրությանը, «որը, հավանաբար, կպիտակավորի քաղաքացիական հասարակությանը, կլռեցնի անկախ ԶԼՄ-ները և այլախոհ ձայները, ճիշտ այնպես, ինչպես նման օրենսդրությունն արել է Ռուսաստանում և Ռուսաստանի նման այլ երկրներում»:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ եթե խորհրդարանն ընդունի գործակալների մասին օրենքը, ինքը վետո կկիրառի։ Նախագահի խոսքով, նման օրենքը կհեռացնի երկիրը Եվրոպայից, և, հետևաբար, այն իր համար անընդունելի է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):