Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբայի խոսքով՝ Օչամչիրեում ռուսական ռազմածովային բազա կառուցելու պլաններ չկան։ Մոտ մեկ տարի առաջ Աբխազիայի այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան հայտարարել էր, որ ռուսական նավատորմի մշտական բազայի տեղակայման մասին համաձայնագիր է ստորագրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Օչամչիրեում Ռուսաստանի Դաշնության ռազմածովային բազա չի նախատեսվում։ Կա սահմանային կետ, որտեղ տեղակայված են պարեկային նավակներ։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է Շամբան, ով այսպես կոչված ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է երկու օր առաջ։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Շամբան նշել է, որ Սև ծովը կրկին դառնում է լարվածության տարածաշրջան, ավելի ու ավելի հաճախ են հայտնվում ՆԱՏՕ-ի նավերը, այնտեղ թռչում են ամերիկյան ու ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռներ։ «Մենք չենք կարող չանհանգստանալ այս ամենի համար։ Մեզ անհանգստացնում է նաև այն փաստը, որ Սև ծովի աքվատորիայում ռազմական գործողություններ են տեղի ունենում»,- ասել է Շամբան։
Նա նաև խոսել է Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին և նշել, որ հայտնի չէ, թե ով կգա իշխանության։ «Եթե գան Սաակաշվիլիի կողմնակիցները՝ ներկայիս ընդդիմությունը, մենք չենք բացառում նրանց կողմից ինչ-որ արկածախնդրություն, բայց արդյունքը նրանց համար ողբալի կլինի։ Ոչ ոք չի ցանկանում նոր պատերազմ սկսել, դա նշանակում է նոր զոհեր։ Ամեն դեպքում, դա մեզ պետք չէ»,- ասել է Շամբան։
Սերգեյ Շամբան РИА Новости-ին տված հարցազրույցում նույնպես հերքել է Օչամչիրեի նավահանգստում ռուսական բազայի կառուցումը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Աբխազիայի միջև կա «բազմակողմ միջպետական համագործակցություն», որի կարևորագույն մասերից է համագործակցությունն անվտանգության ոլորտում։ «Ռուսական 7-րդ ռազմաբազան գտնվում է հանրապետությունում, ռուսական սահմանապահ զորքերը շատ կարևոր դեր են խաղում Աբխազիայում անվտանգության ապահովման գործում, հատկապես հաշվի առնելով, որ Վրաստանը հրաժարվում է ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրելուց»,- ասել է դե ֆակտո արտգործնախարարը։
2023 թվականի հոկտեմբերի 5-ին օկուպացված տարածաշրջանի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան համաձայնագիր են ստորագրել, և «մոտ ապագայում, Օչամչիրեի շրջանում կլինի Ռուսաստանի Դաշնության ռազմական և ռազմածովային նավատորմի մշտական բազա»:
Օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ Օչամչիրեի բազայում նախնական աշխատանքներ են ընթանում, ինչը շատ լուրջ խնդիր է ոչ միայն Վրաստանի համար։ «Սա ամբողջ Սև ծովի անվտանգության խնդիրն է, այս շերտի համար, և եթե մենք լինեինք այլ պայմաններում, եթե այս իշխանությունն իսկապես հայրենասեր լիներ և պաշտպաներ ազգային շահերը, մենք պետք է լինեինք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ինչ-որ հանդիպման, որը կհավաքվեր Սև ծովի և Սև ծովի անվտանգության հարցերի շուրջ, որտեղ մենք մեր տեղն ունենք։ Եթե մեզնով այսօր հետաքրքրվում է Արևմուտքը, մեզնով հետաքրքրվում է ոչ միայն Կովկասի, այլև Սև ծովի պատճառով։ Սա մեր հաղթաթուղթն է և նաև մեր թուլությունը, եթե մենք չարձագանքենք»,- ասել է նախագահը։