«Այն, ինչ տեղի ունեցավ մարտին, կարծում եմ՝ բոլորն արդեն գիտակցել են, որ դա մեծ աֆյորա էր, որը տեղի ունեցավ Վրաստանում։ Վրաստանում տեղեկատվական փոթորիկ է եղել, կիրառվել են ապատեղեկատվության գործիքներ։ Շատերը կարծում են, որ վատ է, որ այս օրենսդրությունը ժամանակին չընդունվեց, քանի որ մենք ասում ենք, որ այս ոլորտում թափանցիկությունը շատ ցածր է, և տեսնում ենք, թե ինչպես են օտարերկրյա փողերը մտնում երկիր և ինչպես են դրանք անվերահսկելի ծախսվում, այնպես որ երբեմն նույնիսկ դոնորներն իրենք ամբողջական պատկերացում չունեն, թե ուր են գնում նրանց գումարները»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով Ուկրաինայում հայտարարված լոբբիստական օրենքի ընդունումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Խորհրդարանի նախագահի խոսքով, փոխանակ ուկրաինացիները զբաղված լինեին պատերազմի թեմաներով, զբաղված էին Վրաստանի ներքաղաքական թեմաներով։
«Ուկրաինայի նախաձեռնության հետ կապված, ցավոք, մենք հիշում ենք այն ժամանակվա ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները։ Պատերազմի թեմաներով զբաղվելու փոխարեն, չգիտես ինչու, խոսում էին Վրաստանի ներքաղաքական թեմաներից, ինչն առանձին պատմություն է, բայց եթե հիմա մտափոխվել են, ընդհակառակը, խորհուրդ կտայի, որ թափանցիկությունը կարևոր է։ Եթե նախաձեռնություն ունեն, պետք է մտածեն ու ընդունեն։ Գլխավորն այն է, որ դա լինի այն չափանիշների մեջ, որով մենք գործել ենք, մարդկանց իրավունքների չափանիշների մեջ։ Հուսանք՝ նրանք չեն խախտի այդ չափանիշները և օրենքը կընդունեն այնպես, որ մի կողմից ապահովվի ֆինանսների թափանցիկությունը, մյուս կողմից՝ մարդու իրավունքները»,- ասել է Պապուաշվիլին։
«Ռուսական օրենքը», որը պարտավորեցնում է կառավարությունից ֆինանսապես անկախ հասարակական կազմակերություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ», և որի նպատակն էր երկրում անկախ հասարակական կազմակերպությունների վերացումը, «Վրացական երազանքը» առաջին ընթերցմամբ ընդունեց մարտի 7-ին։ Նույն օրը Թբիլիսիում իշխանության այս որոշման դեմ դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ։ Ցուցարարները պահանջում էին չեղարկել ռուսական օրենքը։ Կառավարությունը ցրեց բողոքի ակցիան՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։ Մարտի 8-ին տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որը կրկին ցրվեց իշխանության կողմից։ Հատուկ ջոկատայինները ողջ գիշեր հետապնդեցին ցուցարարներին՝ բերման ենթարկելով ու ուժ գործադրելով նրանց դեմ։ Հանրահավաքը ցրելուց հետո ցուցարարները ջարդել են ՆԳՆ մեքենաներն ու այրել դրանք։ Հզոր բողոքի ալիքի և միջազգային աննախադեպ ճնշման արդյունքում «Վրացական երազանքը» մարտի 10-ին կայացած լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ տապալեց ռուսական օրենքը։