Այսօր պաշտոնական այցով Թբիլիսի կժամանեն դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և հանրապետական կոնգրեսական Մայք Թերները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարության մեջ նշվում է, որ Շահինը և Թերները կհանդիպեն Վրաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերներն այսօր պաշտոնական այցով կմեկնեն Վրաստան։ Ուրախ ենք հյուրընկալելու նրանց։ Երկկուսակցական այցի շրջանակներում նրանք կհանդիպեն Վրաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Նաև սենատորն ու կոնգրեսականը կծանոթանան ներքին տեղահանվածներին, ձեռնարկատերերին և ուսանողներին աջակցող ԱՄՆ կառավարության ծրագրերին։ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավված և հավատարիմ աջակցել Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։
Ջին Շահինի և Մայք Թերների այցին նախորդում է նախագահ Ջո Բայդենի նամակը, որն ուղարկվել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որտեղ նա իր հիասթափությունն է հայտնում «Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների պատճառով»։ Որպես հակաժողովրդավարական գործողությունների օրինակ Բայդենը բերում է Կրեմլի ոճով «օտարերկրյա գործակալների» օրենքը և վրացական կառավարության պաշտոնյաների կեղծ հայտարարությունները։
