«Շերատոն Բաթումի» հյուրանոցի մենեջերներից Մեգի Ժղենտին հաստատում է, որ իրենք պահել են երեկ երեկոյան լրագրող Զվիադ Քորիձեի և «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի վրա տեղի ունեցած հարձակումների ամբողջական տեսագրությունները։ Ներքին գործերի նախարարությունը տեսանյութը մինչ այս պահը չի վերցրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
«Ոչինչ չի ջնջվել, բոլոր տեսագրությունները կան, և իհարկե մենք դրանք կհանձնենք ոստիկանությանը և ցանկացած այլ գերատեսչության։ Ոչ մի տեսագրություն չի վերցվել: Մենք դրանք, եթե չեմ սխալվում, մեկ ամիս ենք պահում»,- լրագրողներին ասել է Մեգի Ժղենտին։
Նրան նաև հարցրել են կառավարական քարոզչական «Իմեդի» հեռուստաալիքով հեռարձակված երկու վայրկյան մոնտաժված տեսագրության մասին, որտեղ հյուրանոցի մենեջերն ասում է, որ «ինչ-որ կին ամբողջությամբ նկարահանել է» հարձակումը: Մեգի Ժղենտիի խոսքով՝ հյուրանոցն իրավունք չունի հրապարակել հարձակման տեսագրությունները։
Հյուրանոցի մենեջերը հաստատում է, որ Զվիադ Քորիձեի վրա հարձակումից հետո ոստիկանություն չեն կանչել, իսկ 112 զանգահարել են միայն այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները ծեծել են Գիորգի Գախարիային։
Հարցին՝ ինչո՞ւ է հյուրանոցի անվտանգությունն առաջին հարձակման ժամանակ հեռացրել միայն Զվիադ Քորիձեին, և ինչու՞ հյուրանոցը չի հեռացրել հարձակվողներին, Մեգի Ժղենտին պատասխանել է.
«Որպեսզի իրավիճակն ավելի լուրջ ագրեսիայի չվերաճի, մեր պաշտպանությունը փորձեց ամեն ինչ անել դրա համար։ Մենք չգիտեինք, թե ինչ կլինի հետո, ցավոք սրտի։ Ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում»:
Ոստիկանությունը հանցագործության վայր է ժամանել ուշացումով, չնայած այն հանգամանքին, որ բաժանմունքը գտնվում է Շերատոնից մի քանի մետր հեռավորության վրա։ Մինչ այդ հյուրանոցի ներկայացուցիչները ջնջել են կարևոր ապացույցները։
«Դա պարզապես հյուրանոցի տարածքն է։ Հյուրանոցի մուտքում արյուն է եղել, դա տարածք է, որտեղ հյուրեր են տեղաշարժվում ու դրա համար... ոստիկանները մի փոքր ուշ են եկել։ Սակայն ցանկացած այլ ապացույց, որ եղել է, ոստիկանությունը վերցրել է»,- ասել է Մեգի Ժղենտին։ Նրա խոսքով՝ հյուրանոցի մուտքի մոտ արյուն է եղել թափված։
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները, այդ թվում՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի անդամ Դիմիտրի Սամխարաձեն և Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գիորգի Մանվելիձեն, մի քանի րոպե ընդմիջումով նախ հարձակվել են Զվիադ Քորիձեի, ապա Գիորգի Գախարիայի վրա։
Զվիադ Քորիձեի պատմածի համաձայն՝ Դիմիտրի Սամխարաձեն փորձել է սադրել նրան՝ սպառնալով ու հայհոյելով։
«Նրանցից մեկը այստեղ (ճակատին) ինչ-որ բանով հարվածեց ինձ, և ակնոցս ամբողջությամբ կոտրվեց։ Երկրորդը, ես հաստատ գիտեմ, որ Գիորգի Մանվելիձեն էր, վերցրեց կերամիկական կաթսա, որի մեջ հող կար ու նետեց իմ ուղղությամբ»,- պարզաբանել է լրագրողը։
«Հանուն Վրաստանի» կուսակցության գործադիր քարտուղար Բերդիա Սիճինավան այսօրվա ճեպազրույցում ասել է, որ Գիորգի Գախարիայի վրա կազմակերպված հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա հյուրանոց էր մտնում։ Մոտ տասը մարդ հարձակվել է նրա վրա։
«Կազմակերպված հարձակումը շարունակվել է մի քանի րոպե, սակայն հյուրանոցի անվտանգության ծառայությունը չի ներգրավվել կոնֆլիկտի մեջ՝ այն չեզոքացնելու համար»,- ասել է Սիճինավան։
Գիորգի Գախարիան քթի ոսկորի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել։ Ոստիկանությունը, որը հետաքննում է միջադեպը բռնության մեղադրանքով, Գախարիային դեռ չի հարցաքննել։