Սիղնաղիում ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու գործով Ստրասբուրգը խախտում է հայտնաբերել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Վրաստանի լուրերի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Վլադիմիր Մճեդլիշվիլին ընդդեմ Վրաստանի գործով որոշում է կայացրել, որով գտել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (ոչ պատշաճ վերաբերմունքի արգելում) և պետությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում տուժողին վճարել 3000 եվրո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

2017 թվականի մայիսի 15-ին գիշերը իրավապահները Սիղնաղի քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկում ձերբակալել են Վլադիմիր Մճեդլիշվիլիին։ Նրա խոսքով՝ բերման ենթարկելու պահին և ոստիկանությունում մոտ 15 րոպե մի քանի ոստիկաններ ֆիզիկական բռնության են ենթարկել իրեն։

Նախնական կալանքի խցում տեղավորվելիս Վլադիմիր Մչեդլիշվիլին ձախ աչքի խոռոչում և կոնքի վրա կապտուկներ է ունեցել։ Մեկուսացման ժամանակ նա մեկ գիշերվա ընթացքում երկու անգամ շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել։ Հիվանդանոցում հետազոտություններ կատարելուց հետո նրա մոտ ախտորոշվել է 6-րդ, 7-րդ և 8-րդ կողերի կոտրվածք։

Ոստիկանության ծառայողի կողմից լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստով (Քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի առաջին մաս) հետաքննությունը սկսվել է Կախեթիի շրջանային դատախազությունում 2017 թվականի մայիսի 17-ին, սակայն տարիներ շարունակ չի ավարտվել։

Սոցիալական արդարության կենտրոնը դիմել է Եվրոպական դատարան հենց ազգային մակարդակով հետաքննության ձգձգման պատճառով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անվիճելի հանգամանքներ է համարել Վլադիմիր Մչեդլիշվիլիի մարմնին ձերբակալությունից հետո հայտնաբերված վնասվածքները, կողոսկրերի կոտրվածքն ու ուժեղ ցավերը։ Բժշկական փորձաքննությունը չի կարողացել պարզել կողոսկրերի վնասվածքի ստույգ ժամանակը, թեև չի կարելի բացառել, որ դրանք կարող են պատճառվել հայցվորի ձերբակալության ժամանակ։ Ըստ այդմ, դատարանը համարել է, որ հայցվորին հասցված մարմնական վնասվածքները կապված են եղել նրա ձերբակալության հետ, ինչի պատճառով պետությունը պարտավորվել է արդյունավետ քննություն իրականացնել այս փաստի առնչությամբ։

Եվրոպական դատարանը նշել է, որ դեպքի առնչությամբ դատախազությունը մի շարք համապատասխան և ժամանակին քննչական գործողություններ է իրականացրել։ Նաև, հայցվորին տրվել է տուժողի կարգավիճակ և գործի նյութերի լիարժեք հասանելիություն: Այնուամենայնիվ, դատարանը մատնանշել է, որ քննությունը չի տվել գործի համար կարևոր հարցերի պատասխանները, մասնավորապես՝

  • Հետաքննությունը չի պարզել իրադարձությունների ճշգրիտ ժամանակագրությունը, ներառյալ այն, ինչ տեղի է ունեցել հայցվորի ձերբակալության և կալանավայրում տեղավորվելու միջև։
  • Բժշկական փորձագետը չի հարցաքննվել, թե արդյոք հայցվորը կարող էր մարմնական վնասվածքներ ստանալ տեսախցիկներով ֆիքսված ձևով կալանքի տակ դիմադրելու արդյունքում։
  • Որևէ գնահատական ​​չի տրվել ձերբակալության նկատմամբ հայցվորի դիմադրության ինտենսիվությանը, ոստիկանության ծառայողների կողմից կիրառված ուժի աստիճանին կամ այս միջոցի համաչափությանը:
  • Նախաքննությունը շարունակվում է վեց տարի՝ տևական անգործությամբ։ Սա հիմնավորող որևէ բացատրություն պետությունը չի ներկայացրել։

Սոցիալական արդարության կենտրոնը կոչ է անում Հատուկ քննչական ծառայությանը՝ Եվրադատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, անհապաղ սկսել հետաքննություն և ապահովել դրա արագ և արդյունավետ իրականացումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։