«Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուայի խոսքով՝ ընդդիմությունը հրեշացնում է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիին։ Իշխող կուսակցությունը նախագահից պահանջում է Խուցիշվիլիի թեկնածությունն առաջադրել Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
«Դուք ամեն ինչ արեցիք Լաշա Խուցիշվիլիի անունը հրեշացնելու համար։ Կարծում եք, որ նրան ներկայացնելը վատ որոշում է։
Մակրոտնտեսական պարամետրերը, տնտեսական աճը ֆինանսների նախարարության ու այս տղայի շնորհիվ է։ Այն, որ բյուջեն, ի թիվս այլոց, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կողմից ճանաչվել է որպես աշխարհում ամենաբաց և թափանցիկ, դա առաջին տեղում է, դա այս տղայի շնորհիվ է։ Ինչո՞ւ եք կարծում, որ եթե նա կարողացել է այնտեղ լինել ֆինանսների նախարար և լավ է, փորձառու, որակավորված, կոմպետենտ, ստացվում է, որ չի կարող դառնալ Ազգային բանկի նախագահ։ Ինչո՞ւ եք այս վերաբերմունքը ցուցաբերում, կամ ինչո՞ւ եք հանրությանը վարժեցնում դրան։
Սա ճիշտ մոտեցում չէ։ Մենք մեծամասնություն ենք կազմում։ Մենք ցանկանում ենք, որ բոլոր պետական կառույցներն աշխատեն իրենց իրավասության շրջանակներում։ Մենք հիմնավոր կասկած ունենք, որ նախագահը սաբոտաժ է անում այս երկրի հանդեպ։ Սրանում մենք բազմիցս համոզվել ենք։ Թեկնածությունը համաձայնեցվել է, նա չի ներկայացրել։ Սաբոտաժ է, ուրիշ ոչինչ»,- խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում ասել է Զարկուան։
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեի կարծիքով, Լաշա Խուցիշվիլիի պրոֆեսիոնալիզմի մեջ կասկած չկա, բայց խնդիրը նրա անկախությունն է։
«Ինչո՞ւ ենք ընտրում ֆինանսների նախարարին որպես Ազգային բանկի նախագահ։ Չե՞ք կարողանում ուրիշ մարդ գտնել արտասահմանում կամ այստեղ: Կամ ո՞րն է երաշխիքը, որ Լաշա Խուցիշվիլին, ով լինելու է Ազգային բանկի խորհրդում, խորհրդի կողմից կառաջադրվի որպես նախագահ, այլ ոչ թե մեկ ուրիշը՝ մեկ այլ փոխնախագահ։ Դա երաշխիք է, որ դուք մեթոդաբար հասել եք նրան, որ այսօր Ազգային բանկի խորհուրդը ձայն է տալիս նրան, ում կուսակցությունը հրահանգում է»,- ասել է Գոցիրիձեն։
Վրաստանի Ազգային բանկում խորհրդի անդամի երկու պաշտոն թափուր է։ Ըստ «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ պայմանավորվածություն է եղել, ըստ որի՝ Զուրաբիշվիլին խորհրդարանին կներկայացնի Լաշա Խուցիշվիլիի թեկնածությունը՝ որպես խորհրդի անդամության թեկնածուներից մեկի, այն դեպքում, եթե խորհրդարանը չհաղթահարի «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն, սակայն պարզվել է, որ նախագահը մինչև տարեվերջ որևէ թեկնածու չի ներկայացնելու խորհրդարան։
Նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն հաստատել է, որ Խուցիշվիլիի թեկնածությունն իսկապես դիտարկվել է, սակայն նրա անկախության հետ կապված հարցեր կան, ինչը, ըստ Մսխիլաձեի, ամրապնդվել է «կառավարության կատեգորիկ պահանջով՝ առաջադրել Լաշա Խուցիշվիլիին, մշտական ճնշումներով ու շանտաժով»։
Խորհրդարանական հանձնաժողովում իր ելույթի ժամանակ Մսխիլաձեն ասել է, որ նախագահն առաջիկայում խորհրդարանի քննարկմանը կներկայացնի խորհրդի անդամության թեկնածուներին։ Բացի այդ, Մսխիլաձեն հիշեցրել է Զարքուային, որ 2019 թվականին նախագահը առաջադրել է Գիորգի Խիշտովանիի և Գիորգի Միրոտաձեի թեկնածությունները, թեև խորհրդարանը մեկ տարուց ավելի չի քննարկել նրանց թեկնածությունները։ «Այս ընթացքում մեկը հանեց իր թեկնածությունը, գնաց իր ճանապարհով, իսկ մյուսը, ցավոք, ձախողվեց ու չանցավ։ Այնպես որ, այստեղ սաբուտաժից ու դիվերսիաների մասին խոսելը սխալ մեկնաբանություն է»,- ասել է Մսխիլաձեն։
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը չի կիսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն «Ազգային բանկի մասին» օրգանական օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ «Վրացական երազանքը» պատրաստվում է այս շաբաթ հաղթահարել վետոն։
Նոր օրենքը նախատեսում է Ազգային բանկում առաջին փոխնախագահի պաշտոնի ներդրում։ Առաջին փոխնախագահը կկարողանա նախագահի լիազորությունները կատարել բանկի նախագահի բացակայության դեպքում։ Բացի այդ, խորհրդի կազմում ավելանում է գործադիր անդամների թիվը՝ դրանով իսկ վերացնելով Ազգային բանկի խորհրդի՝ որպես անկախ վերահսկող մարմնի դերը։
Սալոմե Զուրաբիշվիլին օրենքի վրա վետո է դրել փետրվարին։ Նա կարծում է, որ փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտություն չկա։ Նախագահն իր խոսքում նշում է, որ նախկինում Ազգային բանկի նախագահի բացակայության ժամանակ երբևէ խնդիր չի եղել փոխնախագահներից մեկին Ազգային բանկի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը։
Կոբա Գվենետաձեի՝ Ազգային բանկի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է մարտին։ Ներկայում նախագահի պարտականությունները կատարում է Արչիլ Մեստվիրիշվիլին, ով փոխնախագահներից է։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի սկզբին։