Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իսկապես քննարկում էր ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի թեկնածությունը՝ Ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրելու հարցը, թեև նա հարցեր ուներ նրա անկախության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։ Մսխիլաձեի խոսքով, հարցերն ամրապնդվում էին նախագահի վրա մշտական ճնշումներով ու շանտաժով, իսկ «Վրացական երազանքի» այսօրվա հայտարարությունը հաստատեց, որ Խուցիշվիլիի թեկնածությունը իշխող կուսակցության միակ այլընտրանքն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 6 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
Նախագահի աշխատակազմը համաձայն չէ «Վրացական երազանքի» քաղխորհրդի հայտարարության հետ, թե Ազգային բանկի պատշաճ գործունեության խնդիր կա։
«Սա Վրաստանի Ազգային բանկի գործունեության վրա չի ազդում։ Այսօր բանկի նախագահի պարտականությունները կատարում է որակյալ, փորձառու և պրոֆեսիոնալ կադրերից մեկը։ Ազգային բանկի նախագահի նշանակման գործընթացը չի ձգձգվում։ Բանկի խորհուրդն այսօր կարող է ներկայացնել բանկի ղեկավարի թեկնածությունը։ Նախագահի սկսած խորհրդի անդամների ընտրության գործընթացը ոչ մի կապ չունի այս ներկայացման հետ, ոչ էլ խանգարում է։
Ինչ վերաբերում է ներկայիս ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի թեկնածությանը, ապա Վրաստանի նախագահը իսկապես քննարկել է նրա թեկնածությունը և համարել, որ նրա պրոֆեսիոնալիզմը, փորձն ու որակավորումը համապատասխանում են չափանիշներին, սակայն կարևորագույն չափանիշներից մեկը՝ թեկնածուի անկախությունը, հարցեր է առաջացրել, ինչը հաստատվեց կառավարության կողմից Լաշա Խուցիշվիլիի առաջադրմամբ՝ կատեգորիկ պահանջներով, նախագահի նկատմամբ մշտական ճնշումներով ու շանտաժով։
Ազգային բանկի աշխատանքին իսկապես վնասողն ու խոչընդոտողն իշխող կուսակցության այսօրվա հայտարարությունն է, որը վերջնականապես պարզեց, որ նշված թեկնածուն միակն է և այլընտրանք չունի ոչ միայն իշխանության, այլև իշխող կուսակցության համար։ Այն, ինչ իրականում պաշտպանում և սպասարկում էր Ազգային բանկի շահերը՝ նախագահի վետոն էր։ Իսկ բանկի և երկրի հեղինակությանը վնասողը՝ իշխող կուսակցության կողմից վետոյի հաղթահարման սպառնալիքն է»,- ասել է Գիորգի Մսխիլաձեն։
Վրաստանի Ազգային բանկում խորհրդի անդամի երկու պաշտոն թափուր է մնացել։ Ըստ «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ պայմանավորվածություն է եղել, ըստ որի՝ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին պետք է ներկայացներ Լաշա Խուցիշվիլիի թեկնածությունը՝ որպես խորհրդի անդամության թեկնածուներից մեկը, այն դեպքում, եթե խորհրդարանը չհաղթահարեր «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն, թեև երեկ պարզ դարձավ, որ Զուրաբիշվիլին մինչև տարեվերջ որևէ թեկնածություն չի ներկայացնելու խորհրդարանին։
«Վրացական երազանքը» մտադիր է հաղթահարել փետրվարի 23-ին նախագահի կիրառած վետոն և հաջորդ նստաշրջանում ընդունել «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքում նախատեսվող փոփոխությունները։
«Վրացական երազանքի» նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային բանկի խորհրդի կազմին, որն այս պահին ունի 9 անդամ, ավելանում է առաջին փոխնախագահի պաշտոնը։ Ազգային բանկի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կկատարի առաջին փոխնախագահը։ Բացի այդ, նոր օրենքի համաձայն, խորհրդի 5 անդամները լինելու են գործադիր, 4-ը՝ ոչ գործադիր՝ դրանով իսկ վերացնելով Ազգային բանկի խորհրդի՝ որպես անկախ վերահսկող մարմնի դերը։
Գործող օրենքի համաձայն՝ Ազգային բանկի նախագահին՝ Ազգային բանկի խորհրդի անդամներից, Ազգային բանկի խորհրդի առաջադրմամբ, նշանակում և պաշտոնից ազատում է Վրաստանի նախագահը։ Ազգային բանկի փոխնախագահներին նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային բանկի խորհուրդը` Ազգային բանկի նախագահի առաջարկությամբ: Խորհրդի 9 անդամներից 4-ը գործադիր անդամներ են՝ նախագահը և 3 փոխնախագահները, իսկ 5 անդամները՝ ոչ գործադիր։ Գործող օրենսդրության համաձայն՝ Ազգային բանկի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է փոխնախագահներից մեկը։
Կոբա Գվենետաձեի՝ Ազգային բանկի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է մարտին։ Ներկայում նախագահի պարտականությունները կատարում է Արչիլ Մեստվիրիշվիլին, ով մինչ այդ եղել է փոխնախագահներից մեկը։