Վրաստանի կառավարությունը փորձում է խուսափել Շովիի ողբերգության պատասխանատվությունից հենց այն պատճառով, որով Ռուսաստանի կառավարությունն էր 2008 թվականին արդարանում Ստրասբուրգի դատարանի առաջ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բադաևան և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի» գործով չի կիսել պատասխանող կողմի դիրքորոշումը, որը խուսում էր սողանքի հատուկ ուժի և այն կանխատեսելու կամ կասեցնելու անհնարինության մասին։ Դատարանը որոշել է, որ 8 մարդու կյանք խլած աղետը կանխատեսելի է եղել, և չունենալով համապատասխան նախազգուշացման համակարգ և ոչ համարժեք կառավարում, կառավարությունը չի կատարել իր պարտավորությունը և չի ապահովել կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
2000 թվականի ամռանը Ռուսաստանի Տիրնյաուզ քաղաքում սողանք է տեղի ունեցել։ Ռուսաստանի վեց քաղաքացիներ բողոք են ներկայացրել Ստրասբուրգի դատարան։ Աղետի հետևանքով զոհվել են հայցվորների ընտանիքի մի քանի անդամներ, իսկ մյուսների տները ավերվել են: Ռուսաստանի դատախազությունը հրաժարվել է հետաքննել սողանքի պատճառները, իսկ մարդկանց մահը համարել է պատահական։
Տուժողները վիճարկել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք) և 13-րդ (արդյունավետ պաշտպանության իրավունք) հոդվածների խախտումը: Նրանք պնդում էին, որ ռուսական իշխանությունները բնական աղետի ժամանակ վտանգի են ենթարկել իրենց կյանքի իրավունքը և կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկել՝ կանխելու զոհերը։ Հայցվորները մեղադրել են Ռուսաստանի իշխանություններին անսարք հողային զսպման սարքավորումները չվերանորոգելու, աղետի վտանգի մասին նախազգուշացում չտրամադրելու և միջադեպը չհետաքննելու մեջ։
Ըստ ՌԴ կառավարության՝ իշխանությունները ձեռնարկել են բոլոր ողջամիտ միջոցները՝ ռիսկերը նվազեցնելու համար, սակայն սողանքի ծայրահեղ ուժգնության պատճառով հնարավոր չի եղել կանխատեսել կամ կասեցնել այն։
Ստրասբուրգի դատարանի գնահատմամբ՝ ՌԴ իշխանությունները պատշաճ կերպով չեն պլանավորել հողի օգտագործումը՝ կապված սողանքների վտանգի հետ, ինչպես նաև չեն իրականացրել արտակարգ փրկարարական քաղաքականություն, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։ Դատարանը որոշել է, որ.
- 1999 թվականին Ռուսաստանի իշխանությունները մի շարք նախազգուշացումներ են ստացել լայնածավալ սողանքների աճող ռիսկերի մասին,
- Թեև սողանքների կանխարգելման ենթակառուցվածքների վերանորոգման անհրաժեշտությունն ակնհայտ էր, սակայն բյուջեում համապատասխան միջոցներ այդ նպատակով չեն հատկացվել, վերգետնյա պաշտպանիչ սարքավորումը պատշաճ կերպով չի պահպանվել:
- Իշխանությունները էական գործնական միջոցներ չեն ձեռնարկել տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար, նախազգուշացում և տարհանման հրաման չի տրվել։
Դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել աղետը դադարեցնելու համար՝ կյանքին վնաս պատճառելու վտանգի պայմաններում, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը՝ ստեղծելու օրենսդրական և վարչական համակարգ, որը կապահովի կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։
2004 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Օներիլդիզն ընդդեմ Թուրքիայի» գործով որոշում է կայացրել։ Մաշալլահ Օներիլդիզը տասներկու մտերիմների հետ ապրում էր Ստամբուլի աղքատների թաղամասում գտնվող քաղաքային աղբավայրի մոտ, որտեղ մեթանի պայթյունը սողանք է առաջացրել 1993 թվականի ապրիլի 28-ին: Ավերվել է 10 տուն, 39 մարդ մահացել է։ Ստրասբուրգի դատարանում Թուրքիայի երկու քաղաքացիներ վիճարկել են կոնվենցիայի 2-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների խախտման վերաբերյալ։ Զոհերը մեղադրել են թուրքական իշխանություններին իրենց մերձավոր ազգականների մահվան և ունեցվածքի ոչնչացման մեջ։
Դատարանի գնահատմամբ՝ պատկան պետական մարմինները ոչ միայն հրաժարվել են իրական ջանքեր գործադրել կանխատեսելի ռիսկերը կանխելու համար, այլև չեն խանգարել բնակիչներին բնակվել աղբավայրի տարածքում և նրանց տեղեկատվություն չեն տրամադրել ռիսկերի մասին։
Թուրքական կառավարությունը պնդում էր, որ պարտավոր չէ նախազգուշական միջոցներ ձեռնարկել աղբավայրում, քանի որ անմիջական սպառնալիքի մասին հաղորդումներ չեն եղել: Դատարանի պարզաբանմամբ՝ կյանքի իրավունքի պաշտպանությունը ենթադրում է պետության պարտականություն՝ ստեղծելու սպառնալիքների արդյունավետ զսպումն ապահովող օրենսդրական և վարչական դաշտ։
Կանխարգելիչ միջոցառումների շարքում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հանրության իրազեկմանը։
Ըստ Ստրասբուրգի, երկրի ներպետական դատական համակարգը պետք է նախատեսի անկախ և անաչառ պաշտոնական հետաքննության ընթացակարգ, որը կհամապատասխանի արդյունավետության որոշակի չափանիշներին և կարող է ապահովել քրեական պատիժների կիրառումը, երբ կան զոհեր:
Դատարանը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի ինը մերձավոր ազգականների պատահական մահը կանխելու համար համապատասխան միջոցներ չձեռնարկելու պատճառով:
Օգոստոսի 3-ին՝ Ռաճայում, Բուբա լեռից սկիզբ առած սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը։ Փրկարարական գործողությունը սկսվել է 3 ժամ ուշացումով, իսկ գիշերը օդաչուները դադարեցրել են օպերացիային մասնակցելը, քանի որ ուղղաթիռը չի կարողացել անվտանգ թռչել։ Առայժմ հայտնաբերվել է 29 մարդու դի, 4 անհետ կորածներին դեռ փնտրում են։ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ հնարավոր չի եղել խուսափել ողբերգությունից, ինչի հետ համաձայն չեն անկախ փորձագետները։ Չնայած այն հանգամանքին, որ առողջարանային տարածքում սողանքներ են տեղի ունեցել նաև 2017 և 2020 թվականներին և վնասվել են ենթակառուցվածքներ, կառավարությունը, այնուամենայնիվ, վերահսկողության տակ չի վերցրել հովիտը և չի տեղադրել վաղ ահազանգման համակարգեր։