Սոխումիի Բաբուշարի օդանավակայանի հարակից տարածքից նախատեսվում է այնտեղ բնակվող աբխազներին տեղահանում։ Աբխազական Telegram ալիքի հաղորդած տեղեկության համաձայն՝ այսպես կոչված առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Ջանսուխ Նանբան հանդիպել է տեղի բնակիչներին և խոսել այն փոխհատուցման մասին, որը վերջիններս կստանան տեղահանման դեպքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Նիստին մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել և ասել, որ չեն համաձայնի լքել իրենց տները նույնիսկ փոխհատուցման դիմաց։
Ջանսուխ Նանբան նշում է, որ ապատեղեկատվություն է տարածվում բնակչության տեղահանման հետ կապված, սակայն չի հերքում, որ օդանավակայանի ընդլայնում իսկապես նախատեսվում է։
«Հանդիպման նպատակն էր գյուղի [Բաբուշարա] բնակիչներին տեղեկացնել օդանավակայանի և դրա ենթակառուցվածքների վերակառուցման և զարգացման ծրագրերի մասին։ Ժողովրդին ներկայացրինք թե հիմա ինչ փուլում են վերանորոգման աշխատանքները, ինչպես է վերականգնվում թռիչքուղին, ապամոնտաժվում՝ ոչ պիտանի շինությունները։
Քննարկեցինք նաև օդանավակայանի երկարաժամկետ զարգացման ծրագիրը, այն է՝ երկրորդ փուլը, որը նախատեսում է ընդլայնում՝ օդանավակայանի տարածքի հարավային հատվածում։ Ժամանակակից օդանավակայան կառուցելու համար, որը կհամապատասխանի միջազգային բոլոր պահանջներին, գոյություն ունեցող տարածքը բավարար չէ, և այս առումով քննարկվում է երկարաժամկետ զարգացման պլանը՝ այսպես կոչված երկրորդ փուլը։
Կարևոր համարեցինք այս հարցի քննարկմանը ընդգրկել գյուղի ներկայացուցիչներին»,- ասել է Նանբան։
Դե ֆակտո նախարարի խոսքով՝ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փոխնախագահ Բադրի Գյունբայի ղեկավարությամբ համակարգող շտաբի աշխատանքներին կներգրավվի գյուղացիների 5-6 հոգանոց խումբ՝ օդանավակայանի հարավային հատվածում ապրող մարդկանց շահերը հաշվի առնելու համար։
«Վլադիսլավ Արձինբայի անվան Սոխումիի միջազգային օդանավակայանի» վերականգնման մասին Ռուսաստանի և դե ֆակտո Աբխազիայի կառավարությունների միջև այսպես կոչված համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսին։
Օդանավակայանը կվերականգնի Ռուսաստանի ներքին գործերի նախկին նախարար, ներկայում Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի որդու՝ Ռաշիդ Նուրգալիևի (կրտսեր) ընկերությունը՝ «Ենթակառուցվածքային զարգացում» ՍՊԸ-ն։ Ընկերությունը ստեղծվել է 2023 թվականի հուլիսի 10-ին և գրանցված է Մոսկվայում։
Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը օդանավակայանը ներդրողին է հանձնել 49 տարի ժամկետով։ Պետություն-մասնավոր համագործակցության պայմանագրի համաձայն՝ ներդրողը կվերանորոգի 3100 մ երկարությամբ և 45 մետր լայնությամբ թռիչքուղին, որից հետո հնարավոր կլինի «ընդունել ժամանակակից ռուսական և արտասահմանյան արտադրության ինքնաթիռներ»։ Նախատեսվում է նաև կառուցել նոր մարդատար տերմինալ և վերանորոգել օդանավակայանի պատմական շենքը։
Նախատեսվում է օդանավակայանը շահագործման հանձնել 2024 թվականի դեկտեմբերին։