Սոխումիից պատասխանել են Եվրախորհրդարանում Աբխազիայի մասին Զուրաբիշվիլիի արած հայտարարությանը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ երեկ ասել է, որ կանգնած է Սոխումիում հանրահավաք անցկացրած այն աբխազների կողքին, որոնք ասել են, որ «Աբխազիան չի վաճառվում»։ Մայիսի 30-ի բողոքի ակցիայի կազմակերպիչները պատասխանել են Զուրաբիշվիլիին և նրան մեղադրել մանիպուլյացիայի մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Միայն Ուկրաինան կարող է որոշել, թե երբ սկսել խաղաղության մասին բանակցությունները և Եվրոպայի հետ միասին որոշել, թե ինչպիսին կլինի այդ խաղաղությունը, որը կպարտադրի Ռուսաստանին հրաժարվել որևէ օտար հողի օկուպացումից:

Ուստի, երբ ես խնդրում եմ Վրաստանի եվրոպական ապագան, դա խնդրում եմ նաև Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների բնակչության համար, քանի որ այս ապագան նաև նրանց համար է՝ միակ ապագան, որն ապահովում է նրանց ազատությունը, անվտանգությունը և ինքնությունը։ Ես կանգնած եմ նրանց կողքին, որոնք երեկ Աբխազիայում, Սոխումիում դուրս էին եկել ցույցի պաստառներով, որ Աբխազիան չի վաճառվում, մենք այն Ռուսաստանին չենք զիջի»,- ասել է Զուրաբիշվիլին։

Օկուպացված շրջանի այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչները հերքում են Աբխազիայում հակառուսական տրամադրությունների առկայությունը և նշում, որ Վրաստանի նախագահը փորձում է այն վերածել ցանկալի իրականության։

«Վրացի քաղաքական գործիչների սիրելի գործն է մանիպուլյացիան, որի նպատակն է ճեղք ստեղծել Աբխազիայի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական ​​ամուր հարաբերություններում։ Աբխազիայի Հանրապետությունում հակառուսական տրամադրություններ չկան և չեն լինի ո՛չ հասարակական, ո՛չ էլ քաղաքական տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են հասարակական կազմակերպություններ՝ «Աբխազիայի ժողովրդական շարժում»-ը, «Արուա»-ն, «Վետերանների և երիտասարդների միություն»-ը, «Աամտա»-ն, «Միություն»-ը  և քաղաքական կուսակցություններ՝ «ԱՊՍՆԻ»-ն և «Աբխազիայի ազգային միասնության ֆորում»-ը։

Այսպես կոչված ընդդիմության կարծիքով, եթե Սալոմե Զուրաբիշվիլին այդքան հոգ է տանում Աբխազիայի քաղաքացիների և նրանց իրավունքների մասին, նա իրավունք ունի հանդես գալ «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը չեղարկելու նախաձեռնությամբ և սկսել ճանաչել Աբխազիայի պետությունը և աբխազական անձնագրերը։

«Այդ հարցերի լուծումը թույլ կտա մեզ սկսել նորմալ միջպետական ​​հարաբերությունների հաստատման գործընթացը»,- պատասխանել են Սալոմե Զուրաբիշվիլիին Աբխազիայից։

Մայիսի 30-ին Սոխումի քաղաքում մի քանի հազար մարդ հավաքվել է Աբխազիայի դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող հրապարակում և պահանջել այսպես կոչված կառավարության հրաժարականը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները բանաձև են ընդունել, որով դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային կոչ են անում ոչ միայն հեռացնել կառավարությանը, այլև ստեղծել բարեփոխումների խորհուրդ, չեղարկել «Վրաստանի հետ առևտուրն օրինականացնելու» կարգադրությունը, հրաժարվել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց և ետ կանչել Բիճվինթայի պետական ամառանոցը Ռուսաստանին փոխանցելու պայմանագիրը։ Այսպես կոչված ընդդիմությունը պատրաստվում է շարունակել ակցիաները այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։