Աբխազիայի դե ֆակտո կառավարությունն Աբխազիայի ճանաչման հարցով աշխատում է Պաղեստինի, Աֆղանստանի, Եմենի, Հյուսիսային Կորեայի և Սերբիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի օկուպացված շրջանի այսպես կոչված արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«2023 թվականին Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակել է աշխատել Աբխազիայի միջազգային ճանաչման ընդլայնման ուղղությամբ և ակտիվ շփումներ է ունեցել Պաղեստինի, Աֆղանստանի, Եմենի, Հյուսիսային Կորեայի և Սերբիայի ներկայացուցիչների հետ»,- ասել է Ինալ Արձիբան՝ այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիայի հետ հանդիպման ժամանակ։
Արձինբան ներկայացրել է նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը։ Նրա խոսքով՝ իրենք դեռ քննարկում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը կազմակերպելու և Աբխազիայում Սիրիայի դեսպանություն բացելու հնարավորությունը։
«2023 թվականին Սիրիայում Աբխազիայի դեսպանության հյուպատոսական բաժինը սկսեց աշխատել։ Սիրիայի նախագահի աջակցությամբ մենք կապեր ենք հաստատում Ալժիրի և Իրանի ներկայացուցիչների հետ»,- ասել է Ինալ Արձինբան։
Բացի այդ, ըստ Արձինբայի՝ անցյալ տարի արտաքին գործերի նախարարությունը սկսել է ակտիվ հարաբերություններ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների հետ. «Պայմաններ են ստեղծվում գործարար համայնքների միջև շփման համար։ Առևտրաարդյունաբերական պալատի հետ մենք նմանատիպ աշխատանքներ ենք իրականացնում Լիբանանի հետ»,- ասել է Արձինբան։
Այսօրվա դրությամբ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունների անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Սիրիան, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն։
Բացի այդ՝ Սիրիան Վրաստանի օկուպացված շրջանների անկախությունը ճանաչել է 2018 թվականին։ Այս որոշման պատճառով Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։
