Սպասեք, հետաքննության տեղեկատվությունը կարող է շատ հետաքրքիր լինել․ Կոբախիձեն՝ խուզարկությունների մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Սպասեք հետաքննության տեղեկատվությանը, այս տեղեկությունը կարող է շատ հետաքրքիր լինել հանրությանը։ Ես դա խորհուրդ եմ տալիս հիմա, բայց կարծում եմ, որ այն կարող է հետաքրքիր լինել»,- լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ կապված ֆինանսների նախարարության քննչական ծառայության՝ ամերիկյան Concentrix ընկերություն մտնելու հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Concentrix-ը բիզնես ծառայությունների ամերիկյան խոշորագույն ընկերությունն է, որը վրացական շուկա է մտել 2021 թվականին «Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ։ Ընկերության գրասենյակը գտնվում է Վակե թաղամասում։ Concentrix-ը ծառայություններ է մատուցում աշխարհի խոշորագույն ապրանքանիշերին զբոսաշրջության, հեռահաղորդակցության, էլ. առևտրի, բանկային և այլ ոլորտներում։ Այնտեղ աշխատում է ավելի քան 250 000 մարդ ամբողջ աշխարհում:

Բացի Concentrix-ից, այսօր՝ հոկտեմբերի 24-ի առավոտյան, ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել են ամերիկյան ոչ կառավարական Atlantic Council կազմակերպության վրացի աշխատակիցներ Էթո Բուզիաշվիլիի և Սոփո Գելավայի բնակարանները, որտեղից տարել են նոութբուքեր ու հեռախոսներ։ Բուզիաշվիլին և Գելավան հետաքննում են ռուսական ապատեղեկատվությունը։ Բացի այդ, Սոփո Գելավայի ամուսինը՝ Գիորգի Նոնիաշվիլին, «Ֆեդերալիստներ» կուսակցության քաղխորհրդի անդամ է։

«Ինձ բացատրեցին, որ այս [խուզարկությունը] կապված է այն ընկերության հետ, որի հետ ես պայմանագիր ունեմ, սակայն ես իրականում աշխատում եմ Ատլանտյան խորհրդի համար: Սա Ամերիկայում հիմնված միջազգային կազմակերպություն է, իմ աշխատանքն ուղղակիորեն կապված է ապատեղեկատվության, տեղեկատվական օպերացիաների հետազոտության, ռուսական միջամտության հետ։ Ուստի ինձ համար այս պահին շատ կասկածելի է այն, ինչ կատարվում է։ Ինձ հենց նոր ասացին, որ այս ընկերության հետ կապված ֆինանսական հետաքննություն կա։ Իրականում, սա HR ընկերություն է, որի հետ պայմանագիր է կնքել Ատլանտյան խորհուրդը»,- «Պիրվելի» հեռուստաընկերությանն ասել է Սոփո Գելավան։

Քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել նաև Քութայիսիում գտնվող գործարար Վալերի Տղեշելաշվիլիի տանը։ Ինչպես ասում է Տղեշելաշվիլին, առավոտյան նրա տուն են եկել նախ թաղային տեսուչները, իսկ հետո ֆինանսական ոստիկանության աշխատակիցները, ովքեր ասել են, որ կասկածում են, որ նա կապ ունի քոլ ցենտրերի հետ։ «Վերջին 10 տարին Վրաստանում չեմ եղել, մի քանի ամիս առաջ եմ եկել ու ծնողներիս տանն եմ։ Ես շոկի մեջ եմ։ Ես կապ չեմ ունեցել քոլ ցենտրերի հետ։ Ես հիմնականում կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եմ, զբաղվում եմ գնումների համակարգերով: Ես երբեք կապ չեմ ունեցել քոլ ցենտրերի հետ։ Այն, ինչին նրանք ցանկանում են հասնել, մարդկանց վախեցնելն է։ Մեր ընտանիքը «քոցերի» կողմնակից չէ և երբեք էլ չի եղել»,- ասել է Տղեշելաշվիլին։

Ավելի ուշ հայտարարություն է տարածել ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, որտեղ ասվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երեք ենթադրյալ, այսպես կոչված քոլ ցենտրերում կատարվել են քննչական գործողություններ։

«Դատավորի որոշման հիման վրա խուզարկվել են նշված օբյեկտները։ Ստացված տեղեկություններով՝ քոլ ցենտրերի գործունեությունը կապված է նույն տեսակի հանցագործության հետ, որի վերաբերյալ քննվում է նշված հանցագործությունը, և գործ ունենք շատ ավելի մեծ մասշտաբով ֆինանսների հետ։ Նաև հաստատություններում աշխատող անձանցից ոմանք առնչություն ունեն նախկինում հայտնաբերված նմանատիպ հանցավոր քոլ ցենտրերի հետ», - ասել են քննչական ծառայությունից՝ նշելով, որ նախաքննության ընթացքի մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։