Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ԱՄՆ դեսպանությունից բացատրություն է պահանջում դատավոր Լաշա Չխիկվաձեի վերաբերյալ։ Պապուաշվիլին արձագանքել է «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի տարածած այն տեղեկությանը, թե իր հայցը չի ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
Պապուաշվիլիի խոսքով՝ Ստրասբուրգի դատարանի որոշումը հաստատել է, որ Նիկա Գվարամիան հանցագործ է։
«Քանի որ դեսպանությունում ինչ-որ մեկին դուր չի եկել այս որոշումը, և ինչ-որ մեկը համակրանք է ունեցել Նիկա Գվարամիայի նկատմամբ, այս դատավորը սանկցիայի է ենթարկվել, հեռացվել որոշ ծրագրերից, նա և իր ընտանիքը ենթարկվել են ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարձակմանը, ինչ-որ մեկը հարցրե՞լ է, թե ինչ հուզական վիճակ ուներ այդ օրերին։ Արդյո՞ք որևէ մեկը հոգ է տանում մարդկանց մասին, երբ նրանց նման գործիքավորում են: Սպասում եմ ամերիկյան դեսպանատնից պարզաբանման՝ Լաշա Չխիկվաձեի դեմ պատժամիջոցը հանվե՞լ է, թե՞ ոչ։ Արդյո՞ք այդ պատժամիջոցները պետք է շարունակեն անարդար լինել նրա նկատմամբ: Եվ երկրորդ՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱՄՆ նախկին դեսպանի արձագանքը, երբ նա հարձակվեց վրացական արդարադատության համակարգի վրա և խոսեց որոշ քաղաքական դրդապատճառների մասին»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահը քննադատել է նաև Եվրամիության ներկայացուցչությունը։ Նրա խոսքով, Վրաստանում Եվրամիության նախկին դեսպան Կառլ Հարցելը «սխալվում կամ ստում էր», երբ ասել է, որ Նիկա Գվարամիայի գործով դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի։
«Երեկ Եվրամիության դեսպանի պաշտոնակատարից լսելու փոխարեն, որ նախկին դեսպանի հայտարարությունը մոլորեցրել է հասարակությանը, անարդար է եղել կոնկրետ դատավորների նկատմամբ, հիմնված չէ փաստերի վրա և վարկաբեկում է վրացական արդարադատությունը, լսում ենք, որ պարզվում է՝ անհրաժեշտություն կա ստուգելու վրացի դատավորների ազնվությունը»,- նշել է Պապուաշվիլին։
Օրերս հայտնի դարձավ, որ Նիկա Գվարամիայի հայցը վարույթ չի ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Հայցը կապված էր «Ռուսթավի 2»-ի ղեկավարման ժամանակ Գվարամիայի կողմից լիազորությունները չարաշահելու գործով վրացական դատարանների մեղադրական դատավճռի հետ։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն արձագանքել է Եվրոպական դատարանի որոշմանը, որը 2022 թվականի մայիսի 16-ին Գվարամիային մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Չխիկվաձեի խոսքով՝ ինքը չի սպասում, որ ինչ-որ մեկը ներողություն կխնդրի.
«Ստրասբուրգի դատարանի վերջին տարիների որոշումները հաստատում են, որ վրացի դատավորների որոշումները համապատասխանում են Ստրասբուրգի դատարանի նախադեպային որոշումներին, օրինական են և լիովին համատեղելի են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին։ Ինձ համար սա նշանակում է նաև, որ դատավորներն իրենց որոշումները կայացնում են ինքնուրույն, առանց որևէ միջամտության։ Դատական համակարգը մշտապես հայտնվում է դատավորների նկատմամբ բռնության, շանտաժի, դիվահարության կամ կոռուպցիոն ինչ-որ անհիմն մեղադրանքների թիրախում: Մի խնդրանք ունեմ, որ բոլորը վարժվեն ու սովորեն հարգել դատարանների որոշումները»։
Վերաքննիչ և գերագույն դատարաններն անփոփոխ թողեցին դատավոր Չխիկվաձեի մեղադրական դատավճիռը։ 2023 թվականի հունիսին՝ մեկ տարվա ազատազրկումից հետո, Նիկա Գվարամիային ներում է շնորհել նախագահը։