Գերմանական Spiegel հրատարակության տեղեկություններով՝ Գերմանիայի կառավարական ինքնաթիռը, որում գտնվել է արտգործնախարար Անալենա Բերբոքը և նրա պատվիրակությունը, չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, քանի որ թռիչքուղին փակել է այլ ինքնաթիռ։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել միայն երկրորդ փորձից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Spiegel-ը գրում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեից օդ բարձրացած Airbus A340-300-ը պետք է վայրէջք կատարեր Թբիլիսիում ժամը 23:00-ին, սակայն այն պահին, երբ ինքնաթիռը գրեթե պատրաստվում էր դիպչել թռիչքուղուն, նորից է բարձրացել օդ և երկրորդ շրջանը պտտվել: Ըստ Spiegel-ի՝ կառավարական ինքնաթիռի օդաչուն ասել է, որ պատճառը եղել է մեկ այլ ինքնաթիռ, որը չի կարողացել բավական արագ ընթանալ։
Airbus-ը Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 23։20-ի սահմաններում։ Անալենա Բուրբոին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Խաթունա Թոթլաձեն։
«Սաքաերոնավիգացիա»-ի պարզաբանմամբ՝ հարցն ուսումնասիրվում է, և մինչև հետաքննության ավարտը որևէ մեկնաբանություն չի արվի։
Այսօր առավոտյան, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։
«Մենք խոսել ենք երկրում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, քննարկել ենք այս ռուսական օրենքը, թե ինչպիսի գործընթացներ են եղել մինչ այս օրենքի նախաձեռնումը, դրա նախաձեռնումից ու կիրառումից հետո։ Մեր հիմնական ուղերձն այն էր, որ վրաց հասարակությունը Եվրամիությունից կարգավիճակ է ուզում, մենք դրան արժանի ենք, պետք է ստանանք և ամեն ինչ կանենք դրա համար, թեև մեր արևմտյան գործընկերների օգնության կարիքն ունենք։ Արտաքին գործերի նախարարին խնդրեցինք աջակցել մեր ժողովրդին այս ճանապարհին, քանի որ այսօր միայն վրաց ժողովուրդն է պայքարում այս երկրի եվրոպական ապագայի համար։ Կառավարությունը դրա համար ոչինչ չի անում, ընդհակառակը, փչացնում են գործը»,- ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի ղեկավար Էկա Գիգաուրին։
«Արդար ընտրություններ»-ի տնօրեն Նինո Դոլիձեի խոսքով, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը լավ տեղեկացված է եղել Վրաստանում ընթացող գործընթացների մասին և «փաստացի հայտնել է իր աջակցությունն ու կանգնած լինելը վրաց ժողովրդի կողքին այդ գործընթացներում»։
Անալենա Բերբոկն այս պահին հանդիպում է արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։
Նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և ուսանողների հետ։ Անալենա Բերբոքը նաև կմեկնի Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի օկուպացիոն գիծ։
Մինչ Թբիլիսի ժամանելը Անալենա Բուրբոկն ասել է, որ տեսնում է Վրաստանի եվրոպական կուրսից շեղվելու փորձեր, և այցելելով Թբիլիսի՝ ցանկանում է ցույց տալ, որ Գերմանիան լիովին աջակցում է երկրի եվրոպական հեռանկարին։
«Ես Թբիլիսիում կառավարության հետ կխոսեմ այն քայլերի մասին, որոնք երկիրը պետք է ձեռնարկի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Ժողովրդավարական չափանիշների պաշտպանությունից բացի, մենք խոսում ենք ԶԼՄ-ների ազատության, աշխույժ քաղաքացիական հասարակության աջակցության և հարգալից հանրային բանավեճի մասին, նույնիսկ երբ երբեմն կարծիքները տարբերվում են», - ասել է նա:
Անալենա Բերբոքն առաջին անգամ է պաշտոնական այցով Վրաստանում։