Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Զուգդիդիի Խուրչա գյուղում սպանված 30-ամյա Գիգա Օթխոզորիայի գործով Ռուսաստանի կողմից կյանքի իրավունքի խախտում է հայտնաբերել։ Ռուսաստանին պարտավորեցվել է Օթխոզորիայի ընտանիքին ոչ նյութական վնասի տեսքով 130 հազար եվրո վճարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Գիգա Օթխոզորիան սպանվել է 2016 թվականի մայիսի 19-ին, Զուգդիդիի մունիցիպալիտետի և օկուպացված Աբխազիայի միջև առկա դե ֆակտո սահմանի մոտ՝ Վրաստանի վերահսկվող տարածքում։ Նրան սպանել է աբխազ «սահմանապահ» Ռաշիդ Կանջի-Օղլին։
«Գիգան օկուպացված Գալիի շրջանում այսպես կոչված անցակետի միջոցով թաղման արարողության համար ուտելիք էր տեղափոխում։ Կամուրջն անցնելու փորձի ժամանակ նա վիճաբանել է դե ֆակտո սահմանապահների հետ և ետ է վերադարձել Վրաստանի կողմից վերահսկվող տարածք։ Նրան հետապնդել են չորս սահմանապահներ, նրանցից մեկը կրակել է 4 անգամ, վերջում գլխին մահացու վիրավորում են հասցրել»,- ասել է սպանվածի մայրը։
Ընտանիքի անդամները 2018 թվականի հունվարի 11-ին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայցվոր կողմը վիճարկում է աբխազ սահմանապահի կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում Գիգա Օթխոզորիայի սպանությունը և այդ փաստի հետաքննության անարնդյունավետությունը։ Հայցվորները կարծում են, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով պաշտպանված կյանքի իրավունքը։
2017 թվականի մարտի 7-ին Քութայիսիի վերաքննիչ դատարանը այսպես կոչված սահմանապահ Ռաշիդ Կանջի-Օղլիին հեռակա կարգով մեղավոր է ճանաչել Գիգա Օթխոզորիայի դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար։ Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Ռաշիդ Կանջի-Օղլին հետախուզվում է Ինտերպոլով, սակայն մինչ օրս նա ձերբակալված չէ։
Եվրոպական դատարանը գործի առարկայական քննությունը սկսել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին և հարցեր ուղղել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես պատասխանող պետության։ Ստրասբուրգի դատարան ներկայացված գրավոր փաստարկներում Ռուսաստանը Աբխազիան նշում է ինքնիշխան պետություն, որը փրկվել է Վրաստանի ագրեսիայից և ինքնորոշման միջոցով դարձել անկախ պետություն։ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է, որ իր իրավասությունը չի տարածվում Աբխազիայի տարածքի վրա, նա արդյունավետ վերահսկողություն կամ որևէ ազդեցություն չի իրականացնում «Աբխազիայի Հանրապետության» վրա, հետևաբար՝ չունի Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքները պաշտպանելու հնարավորություն Աբխազիայի տարածքում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հայցվորների միջնորդությունը և պարտավորեցրել Ռուսաստանի Դաշնությանը ներկայացնել Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունների կողմից Գիգա Օթխոզորիայի սպանության հետաքննության նյութերը։ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել իր պարտավորությունները։ Դատարանը գտել է, որ խախտվել է նաև Կոնվենցիայի 38-րդ հոդվածը, քանի որ Ռուսաստանը քրեական գործի նյութերը չի ներկայացրել դատարան։
2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից, որից հետո երկրի իշխանությունները դադարեցրին կազմակերպության հետ բոլոր հաղորդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ։ Եվրախորհրդի հայտարարության համաձայն, չնայած դրան, Ռուսաստանը շարունակում է մնալ դատարանի որոշումները կատարելու իրավական պարտավորության ներքո։
Գիգա Օթխոզորիայի ընտանիքի շահերը պաշտպանել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ USAID-ի Օրենքի գերակայության ծրագրի աջակցությամբ։