Շուքրութցիները բողոքի ակցիան կշարունակեն Թբիլիսիում՝ խորհրդարանի դիմաց

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Շուքրութի գյուղի բնակիչները, ովքեր արդեն 181 օր շարունակ բողոքի ակցիա են անցկացնում Ճիաթուրայի Կորոխնալի հանքավայրի մոտ, կտեղափոխվեն Թբիլիսի։ Ակցիան նախատեսվում է չորեքշաբթի, ժամը 19:00-ին, խորհրդարանի շենքի դիմաց։ Ինչպես ասում է Գիորգի Նեփարիձեն, իրենք այս կերպ կփորձեն գրավել կառավարության ուշադրությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

9 օր առաջ բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին ծայրահեղ ձևի և հացադուլ սկսեցին։ Ամիրան Շեկիլաձեն, Գիորգի Բիցաձեն, Ջումբեր Ցուցկիրիձեն, Զվիադ Պապիձեն և Ջամբուլ Մաճարաշվիլին, որպես բողոքի նշան, կարել են իրենց բերանները։

«Առաջին անգամ բողոքի վրան բացվեց 2019 թվականին, և այդ ժամանակվանից մենք անհաջող պահանջում ենք կենտրոնական իշխանությանը ներգրավել այս գործընթացին։ Իշխանությունը պատասխանատվություն չի ստանձնում։ Սեպտեմբերի 11-ին՝ չորեքշաբթի, մենք կգանք մայրաքաղաք և կհավաքվենք Ռուսթավելիում, խորհրդարանի դիմաց, որպեսզի միգուցե ինչ-որ կերպ կարողանանք մեր ձայնը հասցնել կենտրոնական իշխանություններին»,- ասում է Շուքրութիում բնակվող Գիորգի Նեփարիձեն։

Շուքրութիի բնակիչները, որոնց տները «Ջորջիան Մանգանեզի» գործունեության հետևանքով օրեցօր քանդվում են, օգոստոսի 24-ին փորձել են բողոքի երթ անցկացնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահի և երկրի ոչ ֆորմալ ղեկավարի հայրենի գյուղում՝ Ճորվիլայում։ Նրանք ցանկանում էին իրենց ձայնը հասցնել Բիձինա Իվանիշվիլիին, որ իրենց ճնշում է իշխանությանը մոտ կանգնած ընկերությունը և համակարգը պայքարում է իրենց դեմ։ Ցուցարարներին Ճորվիլայի մուտքի մոտ դիմավորել են հատուկ մոբիլիզացված մարդիկ ու հարյուրավոր ոստիկաններ։ Նրանց թույլ չեն տվել Իվանիշվիլի գյուղ մտնել։

Շուքրութիում ապրող 30 ընտանիք, որոնց բնակելի տների տակով թունելներ է անցնում, իսկ «Ջորջիան Մանգանեզը» մանգան է արդյունահանում, շուրջ 6 ամիս է, ինչ բողոքի ակցիա են անցկացնում։ Քանդվում է նրանց տներն ու բակերը։ Գյուղում կան գրեթե 2 կիլոմետր երկարությամբ խոռոչներ։ Տուժած քաղաքացիները ընկերությունից պահանջում են վնասի օբյեկտիվ գնահատում և համարժեք փոխհատուցում։ Բողոքի ցույցի մեկնարկից հետո Շուքրութիի հանքավայրի աշխատանքը մինչ օրս դադարեցվել է։ Ընկերությունը բազմիցս փորձել է ֆիզիկական ուժի կիրառմամբ և ոստիկանների օգնությամբ վերականգնել աշխատանքային գործընթացը, սակայն չի հաջողվել։ Ընկերության պահանջով ցույցի մասնակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել, և նրանցից երեքին քրեական պատասխանատվության են ենթարկել։ Ակցիայի 2 մասնակից ազատվել է աշխատանքից։ «Ջորջիան Մանգանեզի» կապալառուն դատի է տվել շուքրութցիներին և պահանջել արգելել հանքավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնել, ինչը բավարարվել է Սաչխերեի դատարանի կողմից։ Չնայած դրան՝ ակցիան չի դադարել։ Օրեր առաջ դատարան ներկայացրած նոր հայցով ընկերությունը պահանջում է արգելանք դնել ակցիայի բոլոր մասնակիցների ունեցվածքի վրա և նրանցից պահանջում է վճարել ավելի քան 5 մլն լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):