Տավուշում բնակիչները փակել են Հայաստանն ու Վրաստանը կապող ճանապարհը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հայաստանում՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհը։ Տեղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում այն ​​բանից հետո, երբ երեք օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Տավուշ-Ղազախի որոշ սահմանային հատվածում սահմանազատման վերաբերյալ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ առկա տեղեկատվության՝ սահմանի հաստատման գործընթացում Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու Տավուշի մարզի չորս բնակավայրեր, որոնք 1990-ականներից վերահսկվում են Հայաստանի կողմից։

Տավուշի մարզի բնակիչները դժգոհ են պայմանավորվածությունից։ Ինչպես նրանք են ասում, բնակչության անվտանգությունը վտանգված է, քանի որ Ադրբեջանի ռազմական հենակետերը շատ մոտ են լինելու բնակավայրերին։ Բացի այդ, բնակիներն ասում են, որ չեն կարողանա օգտվել գյուղատնտեսական հողերից և հաղորդակցության դժվարություններ կունենան: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները։

Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, հանրահավաքի մասնակիցներին այսօր կհանդիպի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մինչ այդ նրանք հրաժարվել են Երևան գնալ, և ակնկալում են, որ պաշտոնյաները կգնան Տավուշ ու այնտեղ կպատասխանեն իրենց հարցերին։

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ նիստի արդյունքների մասին։ Ըստ հայտարարության՝ սահմանազատման սկզբնական փուլում կողմերը նախապես պայմանավորվել են առանձին հատվածներում սահմանային գիծ անցկացնել անմիջապես հետևյալ բնակավայրերի միջև.

  • Բաղանիս (Հայաստան) - Բաղանիս-Այրում (Ադրբեջան)
  • Ոսկեպար (Հայաստան) - Աշաղը Ասկիպարա (Ադրբեջան)
  • Կիրանց (Հայաստան) - Խեյրումլի (Ադրբեջան)
  • Բերքաբեր (Հայաստան) - Կըզըլ Հաջիլի (Ադրբեջան)

«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջիլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն»,- ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):