Հուլիսի 15-ից զբոսաշրջային նպատակով Թայլանդ մեկնող Վրաստանի քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի օդանավակայանում վիզայի դիմում լրացնել։ Նրանք առանց վիզայի կկարողանան մուտք գործել Թայլանդ և մնալ մինչև 60 օր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Թայլանդը 60-օրյա առանց վիզայի ռեժիմ է սահմանել 93 երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Թուրքիայի, Չեխիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի և Իսպանիայի համար։
Առանց վիզայի Թայլանդ մուտք գործելու համար սովորաբար պահանջվող միակ փաստաթուղթը անձնագիրն է, որը պետք է վավեր լինի Թայլանդ ժամանելու օրվանից առնվազն 6 ամիս: Սակայն, սահմանապահը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր.
- 60 օրվա ընթացքում վերադարձի տոմս,
- բավարար ֆինանսներ (20 000 թայլանդական բատ (մոտ 1․500 լարի) մեկ անձի համար, կամ 40 000 բատ ընտանիքի համար),
- երկրում ժամանակավոր բնակության վայրի փաստաթուղթ (օրինակ՝ հյուրանոցի ամրագրում):
60 օրից ավելի երկար ճանապարհորդությունների կամ ոչ զբոսաշրջային նպատակներով մեկնելու դեպքում Վրաստանի քաղաքացիները կրկին պետք է վիզա ստանան: Վիզան տրվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Թայլանդի թագավորական դեսպանատան հյուպատոսական ծառայության կողմից։
