«Այո՛ Եվրոպային։ Ո՛չ ռուսական օրենքին», - այս կարգախոսով ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ակցիա-երթ, որի մասնակիցները բողոքել են «Վրացական երազանքի» կողմից օտարերկրյա գործակալների մասին կրկին նախաձեռնված օրինագծի դեմ։ Քաղաքացիները հայտարարում են, որ այսօր պետք է պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Հազարավոր մարդկանց երթը` Վրաստանի և Եվրամիության դրոշներով, մեկնարկել է Հանրապետության հրապարակից և ավարտվել խորհրդարանի շենքի դիմաց։ Հանրահավաքի մասնակիցներն ամբողջությամբ գրավել են պողոտան։
«Որքան էլ մեր եվրոպական հեռանկարը սպանող օրենքը խեղաթյուրեն, վրաց հասարակությունը չի ձանձրանա ու կասի իր ասելիքը։ Սա դեռ սկիզբն է, և ես վստահ եմ, որ ինչքան էլ դա տևի, վրացական ողջ հասարակությունը ոտքի կկանգնի, քանի որ ուրիշ ոչ ոք չի պաշտպանի մեր ազատությունը։ Ինչքան էլ միջազգային կազմակերպությունները կոշտ հայտարարություններ անեն, մենք պետք է այստեղ լինենք, միշտ այնտեղ, որտեղ կպաշտպանենք մեր ապագան»,- ասել է նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։
Նրա խոսքով՝ հանրահավաքի նպատակն էր ևս մեկ անգամ ցույց տալ, որ պուտինյան Ռուսաստանի նման ռեժիմը երբեք ոտք չի դնի Վրաստան։
«Մենք այսօր իրավունք չունենք չպաշտպանելու 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար զոհվածների ձեռքբերումները։ Մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել 1991 թվականի ապրիլի 9-ի Անկախության ակտը և իրավունք չունենք չպաշտպանելու անցյալ տարվա ձեռքբերումը, երբ վրացի երիտասարդների ջանքերով, նրանց պայքարով, սկզբունքայնությամբ ու համառությամբ մենք ստացանք եվրոպական հեռանկար։ Ամբողջ Եվրոպան նշեց, որ վրացական հասարակության մարտյան պայքարների արդյունքն է, որ այսօր մենք ունենք թեկնածուի կարգավիճակ։ Ամեն ինչ կորոշվի մոտ ապագայում։ Պատուհանը չափազանց կարճ է և շատ փոքր, որպեսզի Վրաստանը դուրս գա ազատ աշխարհ և վերադառնա բնական զարգացմանը: Մենք այս խաչմերուկում ենք, և ավելի քան խորհրդանշական է, որ այսօր վրաց հասարակությունը շատ ինքնաբուխ, շատ հանկարծակի հավաքվեց։ Սա կամրապնդվի»,- նշել է բանաստեղծ Ռատի Ամաղլոբելին։
Ապրիլի 15-ին խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստին այսպես կոչված «գործակալների մասին» օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ ևս մեկ ակցիա կանցկացվի։
«Վրացական երազանքը» մտադիր է, որ խորհրդարանը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը երեք ընթերցմամբ էլ ընդունի այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրինագծի տեքստը նույնն է՝ միայն «արտաքին ազդեցության գործակալը» փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կողմ է ռուսական օրենքի կրկին նախաձեռնությանը։ Ռուսական օրենքը քննադատվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության, ինչպես նաև ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից։ Ռազմավարական գործընկերները կարծում են, որ նման օրենքը կշեղի Վրաստանին եվրոպական ուղուց, բացասաբար կանդրադառնա անկախ հասարակական և մեդիա կազմակերպությունների աշխատանքի վրա։