Թբիլիսիում և Վրաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Քութայիսիում և Թելավիում, բողոքի ցույցեր են ընթանում։ Ցույցերը սկսվել է այն բանից հետո, երբ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիության հետ բանակցություններ սկսելուց հրաժարվելու «Վրացական երազանքի» որոշման մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Edison. Էգզիթ փոլի և ԿԸՀ-ի արդյունքների միջև 13% տարբերությունը վկայում է մանիպուլյացիայի մասին
Կոբախիձեի ճեպազրույցից հետո քաղաքացիները սկսել են հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց՝ Ռուսթավելիի պողոտայում։ Միաժամանակ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները գնացել են Օրթաճալայում գտնվող «Վրացական երազանքի» գլխավոր գրասենյակ ու արտակարգ հայտարարություն արել։ Նրանց գնահատմամբ՝ Կոբախիձեի հայտարարությամբ վերջնականապես մերժվել է Վրաստանի եվրաինտեգրումը։
«Նշված որոշումը աննախադեպ դավաճանություն է Վրաստանի պատմության մեջ, որն անուղղելի վնաս կհասցնի ապագա սերունդներին և ծայրահեղ վտանգ կներկայացնի Վրաստանի պետականությանը», - ասել է Ռատի Ամաղլոբելին՝ ընթերցելով հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը։
Հասարակական կազմակերպությունները կոչ են արել Եվրամիությանը հաշվի չառնել ինքնահռչակ կառավարության հայտարարությունը, որը չունի վրաց ժողովրդի լեգիտիմությունը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որից հետո ճեպազրույց է անցկացրել և ասել, որ այսօր վերջ է դրվել մի քանի ամիս առաջ սկսված «սահմանադրական հեղաշրջմանը»։
«Այսօր կանչեցի դիվանագիտական կորպուսին ու ասացի, որ գնահատականները մի փոքր ուշացել են։ Ապացուցելու բան չի մնում։ Ամեն ինչ հաստատված է, ամեն ինչ պարզ է։ Ես դիմեցի նրանց և խնդրեցի ընդունել բոլոր որոշումները, որոնք պետք է ընդունվեին այսքան ժամանակ։
Որ մեզ օգնեն միակ պահանջի մեջ, որը մեր՝ ժողովրդի, ողջ հասարակության պահանջն է՝ նշանակել ու անցկացնել նոր ընտրություններ։ Սա է մեր լուծումը, ինչի համար մենք պայքարում ենք»,- ասել է նախագահը։
Նոյեմբերի 28-ին ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կառավարությունը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի վերջը։ Նաև մինչև 2028 թվականի վերջը կառավարությունը կհրաժարվի Եվրամիության ցանկացած բյուջետային դրամաշնորհից։