Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ բողոք է ներկայացրել ոստիկանություն օդանավակայանում իր վրա կատարված հարձակման առնչությամբ և պահանջել է հետաքննություն սկսել։ Նա կատարվածի մեջ մեղադրում է «Վրացական երազանքին»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Մենք ամեն ինչ կտանենք մինչև վերջ։ Այստեղ նախօրոք կազմակերպված բռնություն է եղել, իսկ հետո նախագահի նկատմամբ բռնությունն ուղղակիորեն արդարացվել է «Երազանքի» քաղաքական գործիչների կողմից։ Կապ չունի, թե որ նախագահին են ճանաչում կամ չեն ճանաչում։ Սա պետություն է, իսկ դա նշանակում է, որ պետությունը չի հարգվում։ Տվյալ դեպքում ես մարդ չեմ, ես սիմվոլն եմ այն բանի, ինչի դեմ պայքարում է «Վրացական երազանքը»՝ վրացական պետության, վրացական ավանդույթների, վրացական քաղաքավարության, բայց սա վաղուց մոռացվել է, և Վրաստանի կերպարն աշխարհում։
Այն ժամանակ, երբ ինձ ընդունեցին այնպես, ինչպես ընդունեցին Մյունխենում, մինչ այդ Ամերիկայում կամ Փարիզում, նրանց այս արձագանքը պարզապես փոքրիկ մարդկանց փոքրիկ ատելություն է։ Այս ատելությունը ոչ մի տեղ չի կարող գնալ: Հանրությունը շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում և ինչու է դա տեղի ունենում։
Իրականում ես սա բացատրում էի դրսում, որը կոչվում է դավաճանություն, որ Վրաստանը սրանից շատ ավելին է, Վրաստանը սրանից շատ ավելի մեծ է, և իրենք չեն կարող կառավարել Վրաստանը։ Նրանք արդեն նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում երկիր կառավարել։ Միակ բանը, որ անում ու կարող են անել, ռեպրեսիվ միջոցները մեկը մյուսի հետևից վերցնելն ու ձվեր նետելն է։
Որքա՞ն թույլ պետք է լինես դա անելու համար, երբ դու կառավարություն ես: Բայց «իշխանություն» բառն այս դեպքում ինձ դուր չի գալիս, քանի որ նրանք այլևս իշխանություն չեն։ Սրանք ռեժիմ են։ Իսկ ի՞նչ թուլություն է ցույց տալիս ռեժիմը, երբ իրեն այդպես է պահում մի կնոջ, նախագահ չճանաչված տարեց կնոջ նկատմամբ՝ դե, մի ճանաչեք, միևնույն է։ Եթե սա թուլության նշան չէ, ես չգիտեմ, թե ինչ է», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցում։
Նա շնորհակալություն է հայտնել հանրությանը և օտարերկրյա գործընկերներին աջակցության համար՝ նշելով, որ տեղի ունեցածը ցավ է պատճառում Վրաստանին։
«Ինչպե՞ս կարող ենք որևէ բան ասել զբոսաշրջության մասին, երբ օդանավակայանում անվտանգությունն այլևս չի պահպանվում: Ո՛չ նախօրեին, երբ խոսքը վերաբերում էր «Երազանքի» նախկին վարչապետ Գիորգի Գախարիային, ոչ մի տեղ ոստիկանություն չկար, ոչ էլ այսօր առավոտյան։
Այսօր առավոտյան մենք արդեն գիտեինք, որ սոցցանցերում տարածվում էր, որ «իմ հերթն է», որոշ կանայք դա էին տարածում։ Եթե ես գիտեի, բոլորը գիտեին, և եթե այս երկրում կա ոստիկանություն և անվտանգություն, երևի դա նշանակում է նաև, որ պետք է որոշ միջոցներ ձեռնարկվեին օդանավակայանի դահլիճի և օդանավակայանի ելքի անվտանգությունն ապահովելու համար։ Այնտեղ միայն ես չէի, կային արտասահմանցի զբոսաշրջիկներ, որոնք ապշած էին տեսնելով այն դաժանությունը, որ կա այս երկրում։
Ոչ ոք չպետք է մտածի, որ դրա պատճառով ես չեմ գնալու կամ վերադառնալու։ Ես կգնամ ու կգամ այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի, քանի որ իմ պարտքն է լինել այս մարդկանց ձայնը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Փետրվարի 18-ին՝ լուսադեմին, անհայտ անձինք Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և ձվեր նետել նրա վրա։
Մեկ օր առաջ հավանաբար նույն խումբը, օդանավակայանում ձվեր էր նետել Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր գործիչ Գիորգի Գախարիայի և նրա թիմակից, Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլիի վրա։
«Վրացական երազանքի» քարոզչական ալիքի՝ POS TV-ի դեմքը՝ Նատիա Բերիձեն, Գախարիայի հետ կապված միջադեպից հետո Facebook-ում նշել է Սալոմե Զուրաբիշվիլիին և գրել. «Հիմա քո հերթն է, քույրիկ։ Երբ կգաս, անձրևանոց կհագնես, թե չէ ձվի հոտը քեզ շատ երկար կանհանգստացնի»։
Սալոմե Զուրաբիշվիլին և Գիորգի Գախարիան վերադարձել են Մյունխենի անվտանգության համաժողովից։ «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչներն այս տարի չեն հրավիրվել միջազգային անվտանգության հարցերով աշխարհի առաջատար ֆորումներից մեկին։
