Թեման է՝ «Ազատության սիրով». Կառավարությունը՝ մայիսի 26-ի ձևավորումներից ԵՄ դրոշը հանելու մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանի շենքի ճակատը 2023 և 2022 թթ

Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ կառավարությունը խորհրդարանի շենքի դիմային մասը չի զարդարել ԵՄ դրոշով։ Եվրամիության խորհրդանիշները ներառված չեն նաև մունիցիպալիտետի տոնական զարդարանքներում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կառավարության աշխատակազմը պարզաբանում է, որ այս տարվա թեման տարբերվում է նախորդ տարվանից, ուստի մայիսի 26-ը նշելու համար ընտրվել է «ազգային սիմվոլիզմը»։

«Այս տարի մայիսի 26-ի ուղերձն է՝ «Ազատության սիրով»։ Մայրաքաղաքի և ամբողջ Վրաստանի արտաքին տեսքը զարդարվել է ազգային խորհրդանիշներով։ Անցյալ տարվա թեման էր «Դեպի Եվրոպա»։

Օրինակ՝ 2018 թվականին Վրաստանը նշում էր անկախության 100-ամյակը, 2017 թվականն ամբողջությամբ նվիրված էր Ռուսթավելիի 850-ամյակին՝ «Ես Ռուսթավելիի երկրից եմ» թեմայով, և ըստ այդմ՝ քաղաքը զարդարվել է այս թեմաների շրջանակներում»- ասել են կառավարության աշխատակազմից։

«Պահպանողական շարժում/Alt-Info» ռուսամետ կուսակցության հիմնադիր Կոնստանտին Մորգոշիան ողջունել է կառավարության որոշումը. «Իրական անկախությունը դեռ շատ հեռու է, բայց այս տարի Ուկրաինայի և Եվրամիության դրոշները իջեցվեցին, և դա նույնպես պետք է գնահատել», - ասել է Մորգոշիան, որի գաղափարակիցները երկու անգամ՝ 2021 և 2023 թվականներին, իջեցրել և այրել են խորհրդարանի առջև կանգնեցված ԵՄ դրոշը։

Քաղաքացիների մի մասը բողոքել է մայիսի 26-ի ձևավորումից ԵՄ դրոշը հանելու դեմ։ Գրականության թանգարանի տնօրեն, պատմաբան Լաշա Բաքրաձեն կարծում է, որ Վրաստանը հեռանում է Եվրոպայից։

«Հավանաբար շուտով կհանեն Եվրոպայի դրոշը, որը դեռ ծածանվում է խորհրդարանի դիմաց։ Բոլորին պարզ է, թե ինչպես ենք մենք հեռանում Եվրոպայից։ Հետևաբար պատուհաններից ու պատշգամբներից պետք է կախել Վրաստանի ու Եվրոպայի դրոշները։ Ցույց տվեք թշնամիներին և ռուսամետներին, որ Վրաստանը չի շեղվի ընտրած ճանապարհից։ Մայիսի 26-ը դարձրեք ժողովրդական ​​տոն, մասնակցեք Վրաստանի համար այս կարևորագույն օրվա տոնակատարությանը»,- գրել է Բաքրաձեն սոցցանցում։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտարարել է Վրաստանի և Եվրամիության դրոշներով մայիսի 26-ին երթ անցկացնելու մասին։ Կուսակցության ղեկավար Մամուկա Խազարաձեն կոչ է անում քաղաքացիներին, անկախ կուսակցականությունից և տարբեր կարծիքներից, ժամը 15։00-ին հավաքվել ԹՊՀ-ի առաջին մասնաշենքի բակում։

«Եկեք երթ կազմակերպենք և աշխարհին ցույց տանք վրաց ժողովրդի ընտրությունը։ Եկեք ցույց տանք, թե որտեղ է մեր երկրի երկարաժամկետ անվտանգության, բարեկեցության, ազգային անկախության և ազատության երաշխիքը։ Սա մեր երկրի հարյուրամյա ընտրությունն է, մեր քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի ընտրությունը։ Մենք Վրաստանը չենք զիջի Ռուսական կայսրությանը։ Վրաստանը ռուսաստանի գուբերնիա չի դառնա։ Ոչ ասեք Ռուսաստանի կառավարությանը։ Եկեք միասին լինենք, եկեք միասին պայքարենք մեր երկրի, մեր երեխաների ապագայի համար։ Բոլոր նրանք, որոնք կարծում են, որ Եվրոպան երկրի ապագան է, սպասում են ձեզ համալսարանի բակում»,- ասել է Խազարաձեն։

2022 թվականի մարտին Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Հունիսին Եվրոպական խորհուրդը Ուկրաինային և Մոլդովային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհեց, իսկ Վրաստանի դեպքում՝ ճանաչեց նրա եվրոպական հեռանկարը։ Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ այն բանից հետո, երբ վերջինս կկատարի 12 հանձնարարականներ/առաջնահերթությունները։ Այս հարցով որոշում կկայացվի 2023 թվականի վերջին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):