Վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է, որ ֆուտբոլը պետք է ազատել քաղաքական ենթատեքստից, և ինքը հնարավորինս հոգ կտանի դրա մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Ընդհանուր առմամբ, ցանկալի է, որ այս ոլորտը՝ ֆուտբոլը, զերծ լինի քաղաքական ենթատեքստից, ֆուտբոլը բոլորինն է, ամեն խաղացող բոլորինն է, և այս ոլորտը պետք է մնա այդպիսին։ Ոմանք փորձում են այլ կերպ կառավարել գործընթացները, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հոգ տանենք սպորտի ապաքաղաքականության մասին։ Սպորտը պետք է լինի ապաքաղաքական, և ես հնարավորինս կհոգամ դրա մասին։
Մի բան կասեմ՝ Եվրոպայի առաջնություն գնալուց առաջ շատ բարդ մրցակիցներ ունեցանք, այդ թվում՝ որակավորման փուլում։ Նաև Եվրոպայի առաջնությունում մենք ունեինք բարդ, շատ բարդ մրցակիցներ՝ երեք շատ բարդ մրցակիցներ։ Սակայն տղաները չվախեցան, նրանք կանգնեցին երկու ոտքի վրա։ Դուք հիշում եք այս հայտնի փոխաբերությունը։ Այն պատճառով, որ տղաները երկու ոտքի վրա կանգնեցին, մենք հասանք հաջողության և հաղթանակի։ Որտեղ էլ կանգնենք երկու ոտքի վրա, Վրաստանը կհաղթի»,- ասել է Կոբախիձեն։
Երկու ոտքի կամ մեկ ոտքի վրա կանգնելը հաճախ է հիշատակվում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից ԵՄ ինտեգրման համատեքստում։ «Մեկ ոտքի վրա կանգնած» փոխաբերության մեջ, որը ի հայտ եկավ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի քննարկման ժամանակ, «Վրացական երազանքի» անդամները նկատի ունեն ինքնիշխանության կորուստ կամ հպատակություն։
Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատմական արդյունքի հասավ՝ հունիսի 26-ին Պորտուգալիային հաղթելուց հետո դուրս եկավ խմբից, իսկ հունիսի 30-ին 1/8 եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ։