Թմրանյութերի հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է Աջարիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի դուստրը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի վարչության պետ Թամար Գուդավայի 20-ամյա դուստրը ձերբակալվել է խմբով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու փորձի մեղադրանքով։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ արդեն որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բարձրաստիճան պաշտոնյայի դստեր ձերբակալության մասին տեղեկությունն ի սկզբանե տարածել է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը, որից հետո Թամար Գուդավան նույնպես հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր անձնական էջում։

«Ես նույնպես հիմա եմ ճշտում իրավիճակը։ Ուզում եմ իմանաք, որ եթե հաստատվի իմ ավագ դստեր ցանկացած տեսակի մեղքի մասին տեղեկությունը, նա անպայման պատասխանատվության կենթարկվի օրենքի առջև»,- գրում է Թամար Գուդավան՝ նշելով, որ հրաժարական է տվել իր պաշտոնից՝ «ցանկացած տեսակի անհարմարությունից զերծ մնալու համար»։

Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազի տեղակալ Էմզար Գագնիձեի խոսքով՝ մարտի 1-ին, երկու անձ, Սամտրեդիայի մունիցիպալիտետի գյուղերից մեկում են տեղափոխել տոպրակներով փաթեթավորված մեծ քանակությամբ Մեթադոն (արմատ)՝ հետագայում իրացնելու նպատակով և պահել են գյուղի տարածքում գտնվող գետի ափին:

«Հեռախոսի տեսախցիկով լուսանկարել են յուրաքանչյուր վայր՝ նշելով գտնվելու վայրի կոորդինատները, որպեսզի ուղարկեն թմրամիջոց գնողներին։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դրանից հետո երկուսն էլ թմրամիջոցներ են օգտագործել, ինչից հետո, հավանաբար, նրանցից մեկը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից։ Մարտի 3-ին ՆԳՆ աշխատակիցները մեղադրյալների կողմից 24 հատ փաթեթավորված առանձնապես խոշոր չափերով՝ 3․35 գրամ թմրամիջոց են առգրավել վերոնշյալ վայրերից»,- հայտարարել է Էմզար Գագնիձեն։

Գործի դատախազը պարզաբանում է, որ մահացածի մահվան պատճառը պարզելու համար կանցկացվի բժշկական փորձաքննություն։

«Մթավարի արխիի» տեղեկություններով՝ մահացածը Թերջոլայի մունիցիպալիտետի գյուղերից մեկում բնակվող երիտասարդ տղամարդ է, ով գիշերը գնացել է տուն, քնել, իսկ առավոտյան ընտանիքի անդամները նրան մահացած են հայտնաբերել։

Գործի քննությունը տարվում է խմբում մեծ քանակությամբ թմրամիջոց իրացնելու փորձի փաստով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում կալանավորին սպառնում է 14-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):