Ռուսական օրենքի դեմ կառավարության շենքի մոտ անցկացվող հանրահավաքին ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է։ Ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Այս ցույցը լիովին խաղաղ է։ Մենք եկել ենք այստեղ միայն մեկ նպատակով, որ Կոբախիձեն իջնի ու մեզ հետ խոսի, կամ մենք կբարձրանանք։ Նա ասաց, որ ես կարող եմ խոսել ցանկացած վրացու, ցանկացած վրացու հետ, ահա քանի վրացի է եկել։ Խոսքը միայն խոսելու մասին է։ Փոխարենը նա դուրս բերեց այս մարդկանց [ոստիկաններին] և ըմբշամարտեց մեզ հետ։ Եթե մի մարդու ներս թողնեն, ես մենակ կմտնեմ։ Միացնի Facebook Live-ը և բացատրի ինձ, թե ինչպես դա ռուսական օրենք չէ»,- ասել է «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարաձեն։
Հանրահավաքին ներկա են խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները։ «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներ Գիորգի Վաշաձեն և Լևան Խաբեիշվիլին ասում են, որ որպես խորհրդարանի անդամներ՝ իրենք իրավունք ունեն մտնել ցանկացած շենք։
Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ «Քաղաքացիների» առաջնորդ Ալեքսանդր Էլիսաշվիլին մի քանի անգամ փորձել է ճեղքել ոստիկանական շղթան ու մտնել կառավարության շենք։ Ոստիկանները նրան ուժով նստեցրել են մեքենան ու դուրս բերել տարածքից։
Հանրահավաքի մասնակիցները Ռուսթավելիի պողոտայից շարժվեցին դեպի կառավարության շենք այն բանից հետո, երբ «Վրացական երազանքին» ռուսական օրենքը հետ կանչելու համար տրված 1 ժամն ավարտվեց առանց արդյունքի։
Չնայած հասարակական բողոքին և միջազգային գործընկերների քննադատությանը, «Վրացական երազանքը» առաջին ընթերցմամբ քննարկեց ռուսական օրենքը և 83 ձայնով ընդունեց այն։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։
«Ռուսական օրենքի ընդունման դեմ արժանապատիվ բողոքի երրորդ գիշերը։ Մի կողմից վրաց ժողովուրդը, մյուս կողմից՝ 83 պատգամավոր, ովքեր դեմ են քվեարկել մեր եվրոպական ապագային։ Ժողովուրդը միշտ հաղթում է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին, ով մտադիր է վետո դնել ռուսական օրենքի վրա, եթե այն վերջնականապես ընդունվի։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել են, որ օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական արժեքներին: Նրանք Վրաստանին կոչ են արել ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն քվեարկությունից հետո կայացած ճեպազրույցում ասել է, որ «իրականում օրենքը հենց եվրոպական է» և «այն ոչ միայն չի հեռացնի Վրաստանին Եվրոպայից, այլ որակապես կմոտեցնի մեզ» ԵՄ ինտեգրման նպատակին։
