Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին․ Բորել և Վարհեի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին արձագանքում են ռուսական օրենքի առաջին ընթերցմամբ ընդունմանը։ Նրանց խոսքով՝ նշված օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին ու արժեքներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այսօր Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած նման օրենսդրությունը չեղարկելու Եվրամիության բազմիցս կոչերին և չնայած զանգվածային բողոքներին։

Սա շատ մտահոգիչ զարգացում է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Այս օրենքը չի համապատասխանում Եվրամիության հիմնական նորմերին և արժեքներին։

Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, ինչը նպաստում է երկրի հաջող առաջընթացին ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ։ Առաջարկվող օրենսդրությունը կսահմանափակի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատ գործելու հնարավորությունը, կարող է սահմանափակել խոսքի ազատությունը և անարդարացիորեն խարանել այն կազմակերպություններին, որոնք օգուտ են բերում Վրաստանի քաղաքացիներին:

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի օրենքների ընդունումից, որոնք կարող են վտանգել Վրաստանի ուղին դեպի ԵՄ, մի ճանապարհ, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Երեկ ռուսական օրենքին արձագանքել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ճանապարհը, և ի պատասխան՝ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ, իսկ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին, այն հեռացնում է Վրաստանը Եվրոպական միությունից։

«Վրացական երազանքը» նմանատիպ օրինագիծ առաջին ընթերցմամբ ընդունեց անցյալ տարի մարտին, սակայն լայնածավալ բողոքի ակցիաները ստիպեցին այն տապալել։ Կուսակցության առաջնորդները խոստացան հետ կանչել օրինագիծը «անվերապահորեն, առանց որևէ վերապահումների», սակայն մեկ տարի անց՝ ապրիլի սկզբին, նորից օրակարգ բերեցին։ Օրենքի նախագծի տեքստը մնաց նույնը՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվեց «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Օրենքի նախագծի նպատակն է սահմանափակել անկախ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը։ Իշխող կուսակցությունը մտադիր է այն բոլոր երեք ընթերցմամբ ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։