Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննադատում է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի կրկին նախաձեռնումը և ասում, որ եթե այն ընդունվի, Վրաստանը կհեռանա Եվրամիությունից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ուղին և ի պատասխան՝ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Հստակ ասեմ՝ արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը չի համապատասխանում Վրաստանի եվրոպական ձգտումներին, նրա անդամակցության հետագծին և կհեռացնի Վրաստանը Եվրամիությունից, այլ ոչ թե կմոտեցնի նրան»,- գրել է Շառլ Միշելը X սոցիալական ցանցում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 17-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում քննարկելու Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, չնայած այն հանգամանքին, որ այդ հարցն ընդգրկված չէ հանդիպման օրակարգում։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարության «պնդումը» ընդունել ռուսական օրենքը՝ «ընդդեմ հասարակության կամքին և չնայած գործընկերների բողոքներին, ուղղակի սադրանք է՝ ապակայունացման ռուսական ռազմավարություն։
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։
Օրինագիծը քննադատության է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։ Բացի այդ, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել Վրաստանի խորհրդարանի անդամներին զերծ մնալ «ներկայացված տեսքով օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագծի ընդունումից»։ Հանձնակատարը ապրիլի 11-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին ուղարկած նամակում գրում է, որ այս օրենքի կիրարկումը կարող է հանգեցնել օտարերկրյա ֆինանսավորում ստացող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների խարանման և վարկաբեկման, ինչը, համապատասխանաբար, կդժվարացնի կամ անհնարին կդարձնի նրանց գործունեությունը:
Ապրիլի 12-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը չի ընդունի այսպես կոչված «գործակալների մասին» օրենքը և հաշվի կառնի ինչպես Եվրամիության, այնպես էլ Վրաստանի բնակչության քննադատական դիրքորոշումը։
Ապրիլի 16-ին խորհրդարանի լիագումար նիստում սկսվեց օրենքի նախագծի առաջին ընթերցումը։ «Վրացական երազանքը» մտադիր է մինչև գարնանային նստաշրջանի ավարտը բոլոր երեք ընթերցմամբ ընդունել ռուսական օրենքը, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։