Մեծ Բրիտանիան նույնպես քննադատում է «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին ներկայացված ռուսական օրենքը և հայտարարում, որ դա կխանգարի Վրաստանի բարեկամներին ու ռազմավարական գործընկերներին շարունակել օգնել երկրին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Մեծ Բրիտանիան անհանգստացած է Վրաստանում արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագծի վերաներկայացմամբ և դրան ուղեկցող հռետորաբանությամբ՝ Վրաստանի ներքին քաղաքականությանը դոնորների միջամտության վերաբերյալ։
Միացյալ Թագավորության աջակցությունը քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին վաղուց եղել է Վրաստանի հետ Միացյալ Թագավորության գործընկերության առանցքային սյունը: Առաջարկվող օրենքը, եթե վերջնականապես ընդունվի, կսպառնա Վրաստանի բարեկամներին և ռազմավարական գործընկերներին շարունակել աջակցել Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը:
Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Վրաստանին բոլոր օրենսդրական և այլ բարեփոխումների իրականացման համար, որոնք անհրաժեշտ են եվրաատլանտյան ինստիտուտներին Վրաստանի ապագա անդամակցության համար»,- ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածած հայտարարության մեջ։
«Վրացական երազանքը» վերադարձրեց և պատրաստվում է մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը ընդունել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։
Ռուսական օրենքը քննադատության է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից: Նրանք կարծում են, որ նման օրենքը Վրաստանին կշեղի եվրոպական ուղուց, բացասաբար կանդրադառնա անկախ հասարակական և լրատվական կազմակերպությունների աշխատանքի վրա։
Ապրիլի 12-ին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը չի ընդունի այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը և հաշվի կառնի Եվրոպական միության և Վրաստանի բնակչության քննադատական դիրքորոշումը։
