Մեդիակազմակերպությունները, որոնք տեղական և միջազգային հիմնադրամների ֆինանսավորմամբ պահպանում են իրենց խմբագրական անկախությունը, ասում են, որ թույլ չեն տա «Վրացական երազանքին» ընդունել ռուսական օրենքը, որի հիմնական նպատակը խոսքի ազատությունը ճնշելն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Երեկ արտահերթ ճեպազրույցում առցանց լրատվամիջոցների խմբագիրները հանրությանը ներկայացրել են համատեղ հայտարարություն.
«Իշխանությունը մեզ հերթական անգամ խաբեց ու ընտրություններից առաջ վերադարձրեց ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ տապալվեց հասարակական բուռն բողոքի արդյունքում։
Ռուսական օրենքի հիմնական նպատակն է ոչնչացնել անկախ հասարակական և լրատվական կազմակերպությունները, ճնշել խոսքի ազատությունը և լիակատար վերահսկողություն հաստատել հասարակական կարծիքի նկատմամբ։ Այն լրատվամիջոցների անհետացումը, որոնք մշտապես բացահայտում են իշխանությանը կոռուպցիայի, նեպոտիզմի, աղքատության, մարդու իրավունքների ոտնահարման, խոստումները չկատարելու մեջ։
«Վրացական երազանքի» նախաձեռնած օրենքը կօտարացնի մեր երկիրը եվրոպական ընտանիքից, կթաղի արևմտյան ապագան։
Ռուսական օրենքը Ռուսաստանում արդեն ոչնչացրել է անկախ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, ճնշել է քննադատական կարծիքը, բանտարկել և սպանել ռուս լրագրողներին և ակտիվիստներին, իսկ մնացածներին՝ վտարել: Ռուսաստանում հասարակությունը մնացել է ամբողջովին անպաշտպան ռեժիմի առաջ։
Մենք թույլ չենք տա ռուսական օրենքի ընդունումը, ընդդիմանալու ենք մինչև վերջ։ Անկախ լրատվամիջոցները կոչ են անում «Վրացական երազանքին» դադարեցնել հարձակումը ազատության վրա»։ Այս պահին հայտարարությանը միանում են՝ ստուդիա Monitor-ը, Publika-ն, Netgazeti/Batumelebi-ն, Mountain News / Georgian News-ը, On.ge-ն, Tabula-ն, Project 64-ը, Tok Tv-ն, OC Media-ն, Journalism Resource Center-ը, Charter of Journalistic Ethics-ը։
Իշխող կուսակցությունը մտադիր է մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը երեք ընթերցմամբ էլ ընդունել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին՝ բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» տերմինով։ Ապրիլի 3-ին կայացած ճեպազրույցում «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նշել է, որ նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի էր, օրենքի նախագիծը հետ չի կանչվի։ «Ոչ մի դեպքում։ Սա սկզբունքային հարց է»,- ասել է Մդինարաձեն։ Մինչ այժմ «Վրացական երազանքի» ղեկավարները հայտարարում էին, որ չեն վերադառնա օրենքի նախագծին, և այս հարցը փակված է։ Կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կողմ է ռուսական օրենքի նախաձեռնությանը։