TV Պիրվելիի տեղեկություններով՝ Օզուրգեթիում հարձակվել են լրագրող Նատո Գոգելիայի վրա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի

«Պիրվելի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Օզուրգեթիի Բախվի գյուղում լրագրող Նատո Գոգելիան ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Լրագրողը գնացել է հարցազրույց վերցնելու Մամուկա Անդղուլաձեից, ով մարտի 14-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց իջեցրել է ԵՄ դրոշը և տվել իր թիմակիցներին՝որպեսզի այրեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Լրագրողների հայտնվելուց հետո Անդղուլաձեն կոտրել է բջջային հեռախոսը, որով լրագրողը նկարահանում է իրականացրել և ֆիզիկական բռնություն է գործադրել Նատո Գոգելիայի նկատմամբ։ Սա հենց այն մարդն է, ում մինչ այժմ ՆԳ նախարարությունը չի կարողացել կամ չի ուզեցել բացահայտել»,- ասվում է «Պիրվելի» հեռուստաընկերության հայտարարությունում։

Լրագրող Նատո Գոգելիայի մասնագիտական ​​գործունեությանը ապօրինի խոչընդոտելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ հասարակական աշխատանքով՝ 120-ից 140 ժամ ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով։

Գոգելիայի վրա հարձակումից առաջ Մամուկա Անդղուլաձեն փորձել է հանել նաև Գուրիայի նահանգապետի աշխատակազմի դիմաց կանգնեցված Եվրամիության դրոշը, սակայն անվտանգության ոստիկանությունը նրան թույլ չի տվել դա անել։

Մարտի 14-ին «Ալտ-Ինֆո/Պահպանողական շարժում» կուսակցության անդամներն ու համակիրները ցույց են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ, որի ժամանակ հերթական անգամ իջեցվել և այրվել է Եվրամիության դրոշը։ Ռուսամետ կուսակցության առաջնորդներից մեկը՝ Շոթա Մարտինենկոն, ասել է, որ իրենց պահանջն է, որպեսզի կառավարությունը բանտից ազատի 2021 թվականի հուլիսի 5-ի բռնի իրադարձությունների առնչությամբ ձերբակալված իրենց ընկերներին, որպեսզի պատժվեն բոլոր նրանք, ովքեր «հեղաշրջում են կազմակերպել» մարտի 7-8-ի բողոքի ակցիաների ժամանակ, և «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման վերաբերյալ հանրաքվե անցկացվի: Մարտինենկոյի խոսքով՝ իրենք «մինչև վերջ կգնան այդ պահանջների ետևից»։

Ներքին գործերի նախարարությունը վարչական վարույթ է սկսել ԵՄ դրոշը պղծելու փաստով, սակայն ոստիկանությունը մինչ այժմ ոչ ոքի չի տուգանել։

Թբիլիսիի պարեկային ոստիկանության վարչության պետի տեղակալ Գոգա Մեմանիշվիլին նշում է, որ ոստիկանությունը չի կարողացել բացահայտել բոլոր իրավախախտներին, մինչդեռ Եվրամիության դրոշը ուղիղ եթերում տասնյակ տեսախցիկների առաջ է իջեցվել և այրվել։

ԵՄ դրոշի այրումը գլխավորում էր «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդ Զուրա Մախարաձեն։ Հանրահավաքի ընթացքում նա դիմել է նաև ՆԳՆ-ին՝ «տուգանքը վճարելու համար իրեն կտրոն ուղարկել»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):