Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը արգելանք է դրել UFC-ի նախկին չեմպիոն դաղստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հաշիվների վրա։ Լրատվամիջոցների տվյալներով՝ պատճառը պետությանը մոտ 300 մլն ռուբլու պարտքն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Հունիսի 30-ին Նուրմագոմեդովը գտնվել է Գերմանիայի Քյոլն քաղաքում, որտեղ պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուի հետ մասնակցել է Վրաստան-Իսպանիա հանդիպմանը, հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Ցոտնե Իվանիշվիլիի հետ։
«Խաբիբ Նուրմագոմեդովի պարտքի հիմքը հարկերի, տույժերի ու տուգանքների չվճարումն էր», - հայտնել են Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունից։
Նուրմագոմեդովը մեղադրվում է 2019 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում արտերկրից ստացված եկամուտների հարկերը չվճարելու մեջ։ Ինքը՝ մարզիկը, դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Հունիսի վերջին ՌԴ անվտանգության մարմինները մտել են Մախաչկալայում գտնվող Խաբիբ Նուրմագոմեդովի հոր հիմնած մարտարվեստի դպրոց։ Ինչպես պարզվել է, այնտեղ մարզվել է MMA-ի մարտիկ Գաջիմուրադ Կագիրովը՝ հունիսի 23-ին Դերբենտում և Մախաչկալայում հարձակումները կազմակերպած անձանցից մեկը։ Իր մենեջերի միջոցով Նուրմագոմեդովը հայտարարել է, որ Կագիրովը դպրոցի աշակերտ չէ և մոտ մեկ ամիս է, ինչ մարզվում է այնտեղ։
35-ամյա Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ի ամենահայտնի մարտիկներից է։ Նա կարիերան ավարտել է 2020 թվականի վերջին՝ բացարձակ չեմպիոնի կարգավիճակով։ 2021 թվականին ռուսական Forbes-ը նրա տարեկան եկամուտը գնահատել է 12 միլիոն դոլար։
